ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Հայաստանը լռում Կապան-Գորիս ճանապարհին տեղի ունեցածի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ հայտնի դարձավ, որ Կապան-Գորիս ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում: Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՆ դոլար) գումար։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում: Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` տնտեսագետն ասաց․ «Այս իշխանությունները համոզված են, որ տարածաշրջանում ազդեցության ոլորտը պետք է գտնվի թուրքերի ձեռքում, և դրանով պայմանավորված՝ տեղի են ունեցել թե՛ նոյեմբերի 9-ը, թե՛ հունվարի 11-ը և այլն: Երկիրը հանձնված է, և Թուրքիան աստիճանաբար պետք է իր ազդեցությունը մեծացնի»:

Անդրադառնալով Իրանի կողմից սպասվող արձագանքներին` Վարդան Բոստանջյանն ասաց․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պահին դեռևս կսպասի իր անհանգստությունն արտահայտելու ձևեր գտնելուն, քանի որ, եթե այս տարածքը կոչվում է ՀՀ տարածք, դրա վերաբերյալ նախ Հայաստանը պետք է ձայն հանի, իսկ Հայաստանը մինչև հիմա լռում է: Իսկ թե ինչու՝ որովհետև դրանք արդեն հանձնված են թշնամուն: Բոլոր պարագաներում այստեղ հետին հարց են մնում տնտեսական հարաբերությունները. ի՞նչ տնտեսական հարաբերություններ, եթե քո երկրում բոլոր հարաբերությունները կարգավորում է մի այլ երկիր՝ թշնամի երկիրը: Այս պայմանների պարագայում չխոսենք նաև գնաճի մասին, ինչը, բնականաբար, անխուսափելի է»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular