ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհավորում եմ քաղպայմանագրի ընտրողներին՝ հաջորդը լինելու է Բաղանիս, Ոսկեպարը. Կարեն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

AD TV «Հարցազրույցի» ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ ՏԻմ ընտրություններին ընդառաջ իշխանության թեկնածուները մեծ-մեծ խոստումներ են տալու Շիրակում և Տավուշում, սակայն դրանք այդպես էլ կմնան խոստումներ։

Վերջինս կարծում է, որ ամենայն հավանականությամբ իշխող խմբակցությունը ՏԻմ ընտրություններում կհաղթի այս երկու մարզերում, ինչը չենք կարող ասել Սյունիքի մարզի մասին, որտեղ իրավիճակը միանաշանակ չէ։

Անդրադառնալով Էդուարդ Աղաջանյանի կողմից Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետը՝ այսպես կոչված Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվելու մասին հայտարարությանը, ասաց, որ այս պատգամավորը լավ կանի կարդա՝ ընդհանրապես կարդա։

Նա տգիտության հետևանք որակեց իշխանության քայլերը, որոնք հանգեցրել են այսօրվա իրավիճակին։

Ինչ վերաբերում է իրանական բեռնատարների երթևեկության խոչընդոտմանը ադրբեջանցիների կողմից, Քոչարյանը նշում է, որ տնտեսական առումով իհարկե կտուժեն հայ-իրանական փոխհարաբերությունները, սակայն քաղաքական առումով փոխհարաբերությունների մակարդակում որևէ սրացում չի կարող գնալ։

Քաղտեխնոլոգը նշում է նաև, որ խորհրդարանում դեռևս վիճաբանություններ շատ կլինեն ու դրանք ի վերջո կտեղափոխվեն փողոց՝ զանգվածային դժգոհության բողոքներն անխուսափելի են ըստ Քոչարյանի, ընդ որում՝ խնդիրները հավաքվելու են այնքան, որ կմիավորեն հասարակության ամենատարբեր շերտերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular