Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նպատակով է Աղվան Վարդանյանը գումար խնդրել Խաչատուր Սուքիասյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախօրեին իր ելույթում խոսել էր Վազգեն Սարգսյանի մասին, առանց անունը նշելու պատասխանել էր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ մի պատմություն էր ներկայացրել` Վազգեն Սարգսյանի և մի գործարարի մասին, առանց անունը նշելու:

Նա ասել էր.

«1999 թվական, Վազգեն Սարգսյանը վարչապետ է, նայում է տնտեսությունը, պարզում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետնանց պարտքեր ունեն պետությանը, ցուցակը բաժանում է նախարարների միջև՝ «հանդիպեք, ասեք պարտքը վերադարձնեն»։ Մի շաբաթից կանչում է՝ «զեկուցեք ի՞նչ եք արել», նախարարներից մեկը զեկուցում է.

- Իմ ցանկում հինգ հոգի էին, չորսի հետ պայմանավորվել եմ, կվճարեն, հինգերորդի հետ հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ պետության փողը պիտի վերադարձնես, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ։

- Այդպես էլ ասա՞ց, - հարցնում է Վազգեն Սարգսյանը։

- Այո, այդպես էլ ասաց։

- Դրան կբերես ինձ մոտ, - ասում է վարչապետը։

Գալիս են, ներս մտնում։

- Բարև ձեզ, պարոն վարչապետ, - ասում է նախարարը։

- Բարև ձեզ, զեկուցեք, պարոն նախարար։

Մյուսն էլ է բարևում, վրան չի նայում, սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի։

- Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության...։

Մյուսը փորձում է՝ «թույլ կտա՞ք, պարոն վարչապետ. չկա, վրան չի նայում, գոյություն չունի։

- Դուք ուժային նախարար եք, չէ՞։

- Այո, պարոն վարչապետ։

- Գնդակահարել, ազատ եք։

Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում, հատակը, կարծեմ, թաց է։

- Կատարել, պարոն նախարար։

Նախարարը շրջվում է, որ դուրս գա։

- Էս աղբն էլ հետդ տար, - ասում է  Վազգեն Սարգսյանը»։

Դրան ի պատասխան ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես էր եկել ելույթով` ասելով․ «Ես զարմանում եմ, որ նոր փորձ կատարվեց օրակարգ մտցնել Վազգեն Սարգսյանի հետ կապված ինչ-որ հայտարարություն արվեց։ Վազգեն Սարգսյանը դա Վազգեն Սարգսյանն ա, դա արժեք ա, մեր ազգային հերոսն է, և որևիցե մեկը էս դահլիճում չի փորձել ու չի փորձի նման արժեքներին և նման մարդկանց մասին որևիցե վատ բան ասի։ Ինչ վերաբերում է պատմության մեջ մնալուն ․․․, հա, մի հատ էլ պատմություն պատմվեց, էդ պատմությունը 22 տարի շարունակ, ունի իր երկրորդ մասը, երբ քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքից սնվում էին, գնում էին տարբեր խնդրանքներով էին դիմում այդ քաղաքական գործիչները այդ վատ գործարարներին։ Էդ պատմությունները նույնպես կարող են այստեղ տեղ գտնել  և նույնպես պատմվել»,- ասել էր Սիմոնյանը։

Մենք Աղվան Վադանյանին հարցրինք, թե ի՞նչ նկատի ուներ Ալեն Սիմոնյանը, երբ ասում էր, թե «քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքից սնվում էին», արդյոք Ալեն Սիմոնյանը իրե՞ն նկատի ուներ․

«Տեսեք՝ պարոն Սիմոնյանը մի վատ սովորություն ունի․ երբ պատգամավորները ելույթ են ունենում, ինքը դրանից անմիջապես հետո մեկնաբանում է այդ ելույթները։ Այս անգամ անմիջապես չմեկնաբանեց, ավելի ուշ առանձին ելույթով հանդես եկավ։ Ինչ վերաբերում է Ձեր կողմից մեջբերված հատվածին, ապա մեկ ուրիշ պատմություն Ձեզ պատմեմ։ Դաշնակցության բյուրոն 3-4 տարին՝ մեկ կազմակերպում է դրամահավաք՝ Հայ Դատի՝ աշխարհում սփռված գրասենյակներին աջակցության նպատակով։ Հայտնի է, թե Հայ Դատի գրասենյակները ամբողջ աշխարհում ինչով են զբաղվում՝ ՀՀ շահերի պաշտպանությամբ, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցերով, շահերի պաշտպանությամբ, և երրորդը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով։ Այո, նման մի նվիրահավաքից առաջ ես՝ Աղվան Վադանյանս, բազմաթիվ այլ գործարարներից զատ, դիմել եմ նաև պարոն Սուքիասյանին։ Այդ դրամահավաքներին գործարարներ կան, որ 250 հազար, 300 հազար, 100 հազար, 50 հազար դոլար են տրամադրել: Պարոն Սուքիասյանը, ի տարբերություն այս գործարարների, շատ ավելի փոքր գումար է հատկացրել Հայ Դատի գրասենյակների աշխատանքների համար։ Ես չգիտեմ, թե որքանո՞վ է ճիշտ այսօր այդ մասին ասելը՝ նկատի ունենալով, որ հայ- թուրքական մերձեցման շրջան է սկսել այս իշխանությունը, բայց, այո, իմ միջոցով պարոն Սուքիասյանը մի փոքր գումար Հայ Դատի գրասենյակների աշխատանքների, այդ թվում՝ հայոց ցեղասպանության ճանաչման համար, տրամադրել է»,- պատասխանեց Վարդանյանը։

«Հրապարակ օրաթերթ»

ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել
Ամենադիտված