ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոյ» կոնյակի և գինու գործարանը այս տարի խաղողի մթերում չի իրականացնի փաստաթղթերի ձգձգման պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նոյ»  կոնյակի և գինու գործարանի տնօրեն Արման Դավթյանը 1or.am կայքին տեղեկացրել է, որ այս տարի գործարանը խաղողի մթերում չի իրականացնելու․ «Խաղողի մթերման հետ կապված ուզում եմ ասել, որ մենք այս տարի մթերում չենք անելու, քանի որ 2020-2021 թվականի պանդեմիայի հետ կապված իրացման ծավալները մոտ 3 անգամ նվազել են։ 2020 թվականից մենք ապրանքանիշն ենք փոխել Ռուսաստանի դաշնությունում, որը դեռ նոր է գրավում շուկան ինչի հետ կապված իրացման ծավալները նվազել են։ Իրացման ծավալների նվազումը բերում է պաշարների ավելցուկի և մենք այլևս տեղ չունենք պահեստներում տեղավորելու։ Մենք փորձել ենք այդ խնդիրը լուծել նոր պահեստի շինարարությամբ, բայց ապրիլից այդ պահեստի շինարարության թույլտվության հետ կապված փաստաթղթային ձևակերպումները ձգձգվում են և մինչ օրս չենք ստացել թույլտվությունը և տեղ չունենք մթերելու։ Այս տարի մենք մթերում չենք անելու տեղի խնդրի պատճառով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular