ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել. կառույցի հաջորդ նիստը կկայանա Երևանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը, հետևում է գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստից:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նրանք նաև համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծում:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի լիազորությունները երկարաձգվել են երեք տարով:

Բացի այդ, կազմակերպության անդամները, Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին, հստակեցրել են Կենտրոնական Ասիայում զորակազմի օպերատիվ տեղակայման ծրագիրը: Նրանք խոստացել են քայլեր ձեռնարկել հարավային սահմանները պաշտպանելու համար: 

ՀԱՊԿ-ն ներառում է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարեվերջին՝ Երևանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular