ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իրանը 2-3 ամսից միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ կունենա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը երկու-երեք ամսվա ընթացքում կկարողանա արտադրել բավարար քանակությամբ նյութ և անհրաժեշտ հնարավորություններ, ինչն էլ թույլ կտա նրան ստեղծել մեկ միջուկային ռումբ: Այս կարծիքը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում: 

Քաղաքական գործիչը կարծում է, որ դիվանագիտական ջանքերը չեն օգնի զրոյացնել միջուկային զենքի ոլորտում Իրանի առաջընթացը: Նա նշել է, որ Իսրայելի տեսանկյունից, Իրանին զսպելու արդյունավետ միջոց կլինի Թեհրանի վրա քաղաքական, դիվանագիտական և տնտեսական ճնշումը ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից և Եվրոպայից:

 «Իրանը պետք է վախենա, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները լուրջ են տրամադրված», - ասել է Գանցը: 

Նախարարը նաև զգուշացրել է, որ տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազք կարող է սկսվել, եթե Իրանը հասնի իր նպատակին:

«Մյուս երկրները պարապ չեն նստի», - ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular