Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի արած պնդումը Հայաստանի կողմից իր պետական սահմանների որոշման և տեղորոշման մասին՝ պաշտոնական մակարդակով արված հանցավոր կեղծիք է. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։ Ինչո՞ւ բանավոր, որովհետև այդ մասին երբևէ խոսք չի եղել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում։ Այդ մասին բառ անգամ չկա 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության մեջ։ Այդ մասին ակնարկ չկա նաև 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կոմունիկացիաների բացումը դեռևս չի նշանակում, որ քեզ թշնամի համարող պետությունը, երբ կամենա, որտեղ կամենա պետք է տեղակայի իր ուժային կառույցները, և վորահսկողության տակ առնի իրեն հարմար ճանապարհներն ու տարածքները։ Դա կարող է տեղի ունենալ միայն պետական սահմանների վերջնական ճշգրտման, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման արդյունքում։ Քանի դեռ այն արված չէ, որևէ մեկը, այդ թվում նաև Նիկոլը, իրավունք չունի որևէ տարածք համարել ադրբեջանական, թուրքական, հռոմեական կամ մոնղոլ-թաթարական։ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ (բացառությամբ Աղդամի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների) հստակ գրված է, որ կողմերի զորքերը կանգ են առնում այնտեղ որտեղ գտնվում են լիակատար հրադադարի պահին։ Այսինքն՝ դա ենթադրում է, որ (ըստ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության) հետագա սահմանազտման աշխատանքների արդյունքում և միայն միջպետական համաձայնագրով կարող են պետական հանձնաժողովները համաձայնվել վերջնական սահմանանշման շուրջ։ Այնինչ, մինչև սահմանազատումը, Նիկոլն արագ դուրս բերեց զորքերը նաև Կովսականի և Սանասարի շրջաններից, բացելով թշնամու ճանապարհը դեպի Հայաստան։Ո՞վ է թույլ տվել Նիկոլին, ինքնագլուխ կերպով այդպես անփույթ և թշնամաբար վերաբերվել Հայաստանի պետական սահմաններին։ Ընտրողնե՞րը, իհարկե ո՛չ։ Նրան չեն ընտրել Նիկոլին, որ Ադրբեջանի շահերը սպասարկի։ Իսկ նա կրկին խաբում է միամիտ և խճճված մարդկանց։ Երեկ էլ ԱԺ-ում կեղծում էր 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի իմաստն ու բովանդակությունը, փորձելով իր նենգ բնավորության համաձայն, մեղքը բարդել «նախկինների» վրա։ Կապիտուլյանտի կողմից շարունակ կրկնվող կեղծ պնդումները թութակի պես կրկնում են նաև նրա թիմի որոշ անդամները: Այն, ինչ ասում է Նիկոլը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է, որովհետև «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է ոչ թե 2010թ-ին (Սերժ Սարգսյանի օրոք), այլ դեռես 1995թ-ին (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք)։ Դրանով Նիկոլը փորձում է ստել, իբրև թե «նախկինների» (ՀՀԿ) օրոք է որոշվել Ադրբեջանի հետ պետական սահմանը։ Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 1995թ-ին ընդունված և 2010թ.-ին արված փոփոխություններով, Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել, որովհետև այդ օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ։ Ինչպես հուշում է դրա անունը, այն Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ դրանով ամրագրվում և նկարագրվում է ոչ թե երկրի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների (քաղաք, գյուղ) միջև: Իսկ պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001թ. : Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով, իսկ պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով: Անկախությունից ի վեր Հայաստանն Ադրբեջանի հետ ՉԻ ԿՆՔԵԼ պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին, այդ հարցը բաց է: Այսինքն՝ երեկ ԱԺ-ում Նիկոլի արած պնդումը Հայաստանի կողմից իր պետական սահմանների որոշման և տեղորոշման մասին՝ պաշտոնական մակարդակով արված հանցավոր կեղծիք է։
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное