ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կոնյակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բազմաթիվ լեգենդներ են հյուսված կոնյակի պատմության շուրջ: Այնուամենայնիվ, հուսալիորեն հայտնի է միայն այն, որ այդ խմիչքը իր անունը ստացել է Ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում գտնվող Կոնյակ քաղաքից:

Այսպիսով, լեգենդներից մեկը պատմում է քաջ ասպետ Ժակ դե լյա Կրուա Մարոնի մասին, որը ոչ միայն զինվոր էր, այլ նաև գինեգործ: Նրան սկսել են տանջել գիշերային մղձավանջները, որոնցից մեկում սատանան է հայտնվել նրան և հայտարարել, որ իր մարմինը երկու անգամ եփելու է եռացրած ջրի մեջ, որպեսզի հոգին ստանա: Շեվալյեն այս երազը մեկնաբանել է որպես իր խաղողի այգիներից գինին երկու անգամ թորելու անհրաժեշտություն: Ինչն էլ արել Ժակը, միարժամանակ  հեռացնելով նախնական և վերջնական թորման կողմնակի ֆրակցիաները: Ստացված կոնյակի սպիրտը նա լցրել է տակառի մեջ և նվիրվել վանականներին, որոնք մի քանի տարի թաքցրել են այն, իսկ երբ  բացել են տակառը, նրա մեջ հայտնաբերել են աստվածային համով և բույրով խմիչք: Այդպես ստեղծվել է պատմության մեջ առաջին կոնյակը:

Ճիշտ է, իտալացիները պնդում են, որ իրենք սկսել են կոնյակ արտադրել շատ ավելի շուտ, քան ֆրանսիացիները: Նրանց վարկածի համաձայն Հենրիխ Երկրորդի և Քեթրին դե Մեդիչիի հարսանիքին Իտալիայի դեսպանի նվերներից մեկը եղել է խաղողի կոնյակը, որը նախկինում ֆրանսիացիները երբեք չեն ճաշակել: Իրականում ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է: Ըստ ամենայնի, հոլանդացիներն են Ֆրանսիայում սկսել կոնյակի սպիրտ ստանալ: Նրանք այնպիսի նավահանգիստային քաղաքներում, ինչպիսին է Կոնյակը գնելիս են եղել աղ և գինի: Բայց գինին ցածր ալկոհոլային խմիչք է, և հաճախ չէր դիմանում երկար փոխադրմանը ու փչանում էր: Այդ պատճառով որոշվել է տեղափոխել խաղողի սպիրտ, որը արդեն հետագայում կարելի է նոսրացնել: Այնուամենայնիվ, փորձելով կոնյակի սպիրտը, այն և՛ հոլանդացիներին, և՛ ֆրանսիացիներին դուր է եկել չնոսրացված: Անգլիայի և Ֆրանսիայի միջև հաջորդ պատերազմի բռնկումը հանգեցրել է նավագանացության պարապուրդի, որի արդյունքում կոնյակի սպիրտը երկար ամիսներ մնացել է կաղնե տակառներում, որից հետո պարզվել է, որ այն փոխել է իր հատկությունները՝ գույնը, համը և բույրը: Այս հայտնագործությունից հետո նրանք 

դիտավորյալ սկսել են առնվազն երկու տարի ժամկետով խաղողի սպիրտը պահել տակառներում: Քսաներորդ դարի սկզբին Ֆրանսիայում մի որոշում է կայացվել, որը մեծ ազդեցություն է ունեցել կոնյակի պատմության վրա: Փաստաթղթով որոշվել է, որ միայն ֆրանսիայի վեց դեպարտամենտում պատրաստված խմիչքները կարող են ունենալ «կոնյակ» անվանումը, և ավելին, այն պետք է լինի միայն այդ տարածքներում աճեցված խաղողից: Կլիմայի տարբերության և հողերի բազմազանության պատճառով այդ դեպարտամենտի կոնյակներն ունեն տարբեր համ և բույր: Բացի դա  այն ամենը, ինչը արտադրվում է օգտագործելով նույն տեխնոլոգիան, ինչ օգտագործվում է կոնյակի դեպքում, պետք է անվանել այլ կերպ, օրինակ արմանյակ, վինյակ, բրենդի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular