ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետներ. Հայաստանը Ղարաբաղում պարտությունից հետո անհրաժեշտ եզրակացություններ չի արել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) իր կայքում հրապարակված  «Փոթորիկ Կովկասում» ուսումնասիրության Հայաստանը 2020 թվականին ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո ոչ մի եզրակացություն չի արել: 

Փորձագետները նշում են հայ հասարակության կոնկրետ վիճակը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ավարտից հետո: «Կա այնպիսի զգացողություն, որ հայ հասարակությունը և էլիտար շրջանակները դեռևս հիմնականում գտնվելով անպատասխանատվության, անլուրջության և նարցիսիստական ​​շովինիզմի, որը որոշ դեպքերում ուղղված է Ռուսաստանի դեմ, տարօրինակ խառնուրդի վիճակում որևէ լուրջ հետևություն չեն արել 2020 թվականի ռազմական աղետից», - ասվում է հետազոտության մեջ: Հետազոտողների կարծիքով, Անդրկովկասում գտնվող Ռուսաստանն այլևս չի կարող հայկական բանակը դիտարկել որպես լուրջ ուժ:

Հետազոտության հեղինակներից մեկը հանդիսացող և կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը Սպուտնիկ-Արմենիային տված հարցազրույցում մտավախություն է հայտնել, որ եթե հայ հասարակությունը եզրակացություններ չանի այդ պարտությունից, ապա նոր պատերազմի դեպքում հանրապետությունը կարող է զգալի տարածքային կորուստներ ունենալ և նոր սահմանը կանցնի ինչ որ տեղ Ջերմուկի մոտով:

Նրա խոսքերով, հասկանալու բացակայությունը հայկական կողմի հիմնական խնդիրն է: Ըստ Պուխովի մարդիկ չեն ցանկանում վատ լուրեր լսել, և եթե որոշ սթափեցում տեղի չունենա, ապա մեծ խնդիրներից հնարավոր չի լինի խուսափել: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular