ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարը՝ դպրոցներում համաճարակային իրավիճակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ուսումնական տարվա մեկնարկից հետո համաճարակային իրավիճակին՝  ԱԺ-Կառավարություն հարուցպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք չե՞ն պատրաստվում անցնել փոքր սահմանափակման՝ օրումեջ դպրոց հաճախելու ռեժիմին:

«Մենք բոլոր սահմանափակումները կիրառում ենք՝ ըստ անհրաժեշտության և ըստ հակահամաճարակային իրավիճակի: Եվ երբ պիտի որոշում կայացնեինք, թե արժե՞ արդյոք դպրոցները բացել, կամ ինչպես աշխատել՝ հասկանալով, որ կրթական պրոցեսները չեն կարող տարիներով հետաձգվել և խաթարվել, ընդունվեց որոշում, որ դպրոցները կվերաբացվեն, կաշխատեն՝ հակահամաճարակային պայմանները պահպանելով: Դրանք են՝ դիմակներ, ձեռքերի ախտահանում, դասասենյակների օդափոխություն և այլն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ իրականացվում է մոնիթորինգ, եթե զգան՝ որևէ դպրոցում կորոնավիրուսի տոկոսը մտահոգիչ է, ապա միջոցներ կձեռնարկեն հենց տվյալ դպրոցում՝ չխաթարելով ամբողջ հանրապետության կրթական գործընթացը:

Նախարարը հավաստիացրեց, որ մոնիթորինգ է իրականացվում պարբերաբար, և այս պահին հատկապես երեխաների շրջանում մտահոգիչ ցուցանիշ չունենք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular