ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաթոյանը և այլ ՄԻՊ-եր որպես փորձագետ կմասնակցեն ՌԴ-ում կայանալիք ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
10 օմբուդսմաններ, այդ թվում նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և Օմբուդսմանների միջազգային ասոցիացիաների ղեկավարները կժամանեն Ռուսաստան՝ Պետդումայի ընտրություններին որպես փորձագետ մասնակցելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ութ պետությունների, այդ թվում ՝ Նիդեռլանդների և Հունգարիայի օմբուդսմենները քվեարկության ընթացքում կայցելեն ՌԴ, որպեսզի ծանոթանան ընտրական գործընթացի նորամուծություններին, ինչպես նաև հանդես գան որպես փորձագետներ:
 
«Մեր երկիր կժամանեն իմ կողմից հրավիրված արտասահմանյան օմբուդսմաններ, որոնք հանդես կգան որպես փորձագետներ։ Այդ թվում ՝ Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղարը։ Նման պրակտիկա առաջին անգամ է կիրառվում։ Մեզ համար շատ կարևոր է նրանց ցույց տալ ընտրական մեր տեխնոլոգիաները, փորձի փոխանակում կատարել», - լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ՄԻՊ հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովան։
Նա նշել է, որ ՌԴ կժամանեն Հայաստանի, Ավստրիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի ու մի շարք այլ պետությունների օմբուդսմանները:
 
Մոսկալկովան մշտապես կուղեկցի մարդու իրավունքների պաշտպաններին, որպեսզի նրանք կարողանան այցելել առավելագույն թվով ընտրատարածքներ և ծանոթանալ բոլոր տեխնոլոգիաներին:
Պետդումայի ընտրությունները կկայանան տեղի սեպտեմբերի 17-19-ը: Պետդուման ընտրվում է հինգ տարով խառը ընտրական համակարգով` 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225 – ը՝ մեծամասնական համակարգով:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular