ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ–ն գուցե ենթադրում է` այդ տարածքը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանին. Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԱԾ–ն գուցե ենթադրում է` Կապան-Որոտան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանին, դրա համար էլ ադրբեջանական անունով է կոչում այն։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով ԱԱԾ–ի հաղորդագրությանը։
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում ադրբեջանցի ոստիկանները իրանական բեռնատարները կանգնեցնում են փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար:

«Եթե նկատել եք, մեր իշխանություններն ադրբեջանական տեղանունները պարբերաբար են օգտագործում։ Դրան հակառակ` ադրբեջանական կողմը փորձում է հայկական բնակավայրերն ադրբեջանական անուններով ներկայացնել։ Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից ՀՀ իշխանության նկատմամբ հերթական ճնշման հետևանքն է»,–ասաց Օհանյանը` հավելելով, որ իրեն թվում է` ադրբեջանական տեղանուններ իշխանության ներկայացուցիչները հատուկ են օգտագործում։

Դիտարկմանը, թե իշխանությունը դա հիմնավորում է, որ Խորհրդային Միության քարտեզներով այդպես են կոչվել այդ տեղանունները, Օհանյանը պատասխանեց` որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել, և որո՞նք են իրավիճակը դրանցով դատելու իրավական հիմքերը։
Նա նշեց` ունենք բազմաթիվ պատմաբաններ, որոնք ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական և ԽՍՀՄ տարիներին նման ճնշումների հետևանքով անցել են ադրբեջանցիներին։
Օհանյանը վստահեցրեց` եթե սահմանազատման աշխատանքներից հետո հասկանանք, որ այդ տարածքները հայկական են, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտել։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular