ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ում նշել են աշխարհի ողջ բնակչության՝ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստման ժամկետները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի մինչև 2022 թվականի վերջ կորոնավիրուսի դեմ պատվաստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ Աբդուլլա Շահիդը ելույթ ունենալիս ԳԱ 76-րդ նստաշրջանի ժամանակ:

«Պատրաստվում եմ անել ամենն, ինչ ՄԱԿ-ի ԳԱ նախագահի ուժերի շրջանակում է՝ հավաստիանալու, որ կարող ենք հասնել մեր առաջ դրած նպատակին՝ պատվաստել բոլոր մարդկանց մինչև 2022 թվականի ավարտը»,- մասնավորեցրել է Շահիդը:

Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ նախատեսում է հաջորդ տարվա սկզբին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել պատվաստումային անհավասարության թեմայով և մտադիր է հանդիպմանը հրավիրել առաջատար փորձագետների և համաշխարհային առաջնորդների:

«Մենք չենք կարող անտանգության մեջ լինել, քանի դեռ չենք պաշտպանվել»,- ընդգծել է Շահիդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular