ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն ընտրել է իր թիրախներին․ Արթուր Ղազինյանը առաջնագծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները որոշել են ընդդիմադիրների դեմ պայքարում նոր մարտավարություն ընտրել, ընտրում են առավել ակտիվ և պատրաստված ընդդիմադիր գործիչներին և ոհմակով հարձակումներ գործում նրանց դեմ։ Վերջին շրջանում իշխանականների թիվ մեկ թիրախը դարձել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Հիշեցնենք՝ փաշինյանականներն արդեն երրորդ անգամ նրան չեն ընտրում Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, իսկ նրա ցանկացած գրառում և մեկնաբանություն անձամբ Անդրանիկ Քոչարյանի ակնապիշ ուշադրության կենտրոնում է։ Ղազինյանն ինքն էլ «նպաստում» է, որ իշխանականները թիրախավորեն իրեն։ Նրա սուր և դիպուկ գրառումները, Նիկոլ Փաշինյանի հասցեին փաստարկված քննադատությունները արդարացիորեն պատգամավորին դարձրել են իշխանության հիմնական ընդդիմախոսներից մեկը։ Զուր չէ, որ ԱԺ հանձնաժողովի նախագահը հատուկ տպել և նիստին բերել էր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումների փունջը, որով փորձում էր նեղել պատգամավորին, փոխարենը քմծիծաղի առարկա դարձավ։

Երեկ էլ Ազգային ժողովում Արթուր Ղազինյանը նշեց, թե արդեն 3 նիստ է՝ շատ ավելի կարևորվում է ոչ թե Սյունիքում, Վերին Շորժայում տիրող իրավիճակը, Տավուշում, Երասխում տեղի ունեցող իրադարձությունները, բանակի մարտունակությունը, ներքին անվտանգության համակարգը, այլ՝ իր ֆեյսբուքյան տիրույթը և եկամուտների հայտարարագիրը։ Ապա և դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ ասաց․ «Շատ լավ է, որ իմ ֆեյսբուքյան տիրույթում հաճախ եք գտնվում, այնտեղ ահագին ժամանակ անցկացրե՛ք, բավական օգտակար նյութեր կհայտնաբերեք ձեզ համար, նաև իրավունքի ոլորտում հետաքրքիր բաներ կան, միգուցե ավելի հետաքրքիր, որը կարող էիք լսարանում ստանալ, եթե ժամանակին ուսանողի կարգավիճակում լսարանում գտնվեիք ու սովորեիք էդ դասերը»: ծ

Ըստ էության, պատգամավորը վերցրել է իշխանության նետած ձեռնոցը և առայժմ հաջողությամբ դաստիարակչական աշխատանքներ է տանում՝ դառնալով իշխանության առաջատար քննադատներից մեկը։ Բնականաբար, հենց Արթուր Ղազինյանն էլ պիտի դառնար Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների թիրախը։

Սամվել Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular