Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Ադրբեջան՝ Գիտելիքի ազգային օր, Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժիների օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների լեզուների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1826 - ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Շամխորի ճակատամարտը Մադաթովի ղեկավարած ռուսական բանակի և էրիվանյան սարդար Ամիր խանի ու Աբբաս Միրզայի որդի Մուհամմեդի 60 հազարանոց պարսկական բանակի միջև։

1858 – ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։

1889 – ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։

1896 – ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։

1899 - ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։

1905 – ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։

1906 – ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։

1918 - Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։

1921 - ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է երեխաների առողջության պահպանման մասին օրենք։

1922 - ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է «Երկրի սանիտարական ծառայությունների մասին» օրենքը, որը սկիզբ է դրել սանէպիդ ծառայության ստեղծմանը։

1945 - վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլյանը, որը եղել է այսպես կոչված, «Մանթհետենի նախագծի» մշակողներից մեկը։

1954 - ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

1961 – ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը։

1996 - Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։

2003 - ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «պահանջում ենք որակյալ կապ», «պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով:

2007 - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2008 - Երևանի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը, որին, ըստ ոստիկանության գնահատման, մասնակցել է 6-7 հազար մարդ: 

2011 - Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

2013 - վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։

2016 - Աժ-ն փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:

2018 - Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանել երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

533 - Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Վելիսարի ղեկավարած Արևելյան Հռոմիական կայսրության բանակը մտել է Կարթագեն։

668 - սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։

1254 - ծնվել է իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, նաև վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը հանդիսացող Մարկո Պոլոն։

1514 - թուքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։

1613 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։

1675 – ծնվել է գրող և օրենսդիր Վախթանգ 6-րդը, որը եղել է Քարթլիի թագավոր։

1776 - անգլիական բանակը պաշարել է Նյու-Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։

1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը(«Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։

1792 - Նապոլեոնը (Ֆրանսիայի ապագա կայսրը) ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։

1805 - Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Նապոլեոնին։

1812 – ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ  Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։

1821 - Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։

1821 - Լիվերպուլի և Մանչեստրի միջև սկսել է գործել երկաթուղի։

1828 – ծնվել է ռուս քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը։

1843 - ռուս-չեչենական պատերազմի ժամանակ կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլը գրավել է Դաղստանում գտնվող ամրացված Բալախանի բնակավայրը։

1847 - ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։

1890 - ծնվել է անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը հանդիսացող Ագաթա Քրիստին։

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49  Mk1 մոդելի տանկ։

1928 - անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը առաջին անգամ անջատել է պենիցիլինը։

1930 - կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։

1935 - Նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացությունից։

1945 - վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերնը։

1959 - սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցը ԱՄՆ։

1971 - ստեղծվել է Գրինփիս ընկերությունը։

1997 -  սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։

2008 - ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը հանդիսացել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - ЛавровГосдеп отреагировал на информацию в СМИ о подписании в Брюсселе военного документа с АрмениейМеждународный гуманитарный деятель и бизнесмен Рубен Варданян требует немедленного и безусловного освобождения всех армянских политзаключённых: Он объявил голодовкуКак Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеПочему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерам
Самое популярное