ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք չեն ցանկանա ՀՀ տնտեսական զարգացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած Սյունիքում նորահայտ սահմանների ստեղծած անվտանգային ու տնտեսական խնդիրներին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեզ «պարտադրված» ապաշրջափակմանը, ասել է, որ ապաշրջափակումը յուրաքանչյուր մարդու կյանքը 30 տոկոսով կլավացնի․ «Մեր քաղաքական թիմի ուղղությունը երկարաժամկետ խաղաղության հաստատումն է։ Միջազգային վերլուծական կենտրոնների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի վերլուծություններով՝ ապաշրջափակումը շատ կարճ ժամանակում կբերի ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոս աճի: Այլ խոսքերով ասած՝ ապաշրջափակումը յուրաքանչյուր մարդու կյանքը 30 տոկոսով կլավացնի: Հիմա մենք անընդհատ խոսում ենք, որ, այո՛, կան վատ բաներ ապաշրջափակման մեջ, բայց երբեք չենք խոսում այն լավ բաների մասին՝ թվերով, որը տեղի կունենա ապաշրջափակման հետևանքով: Իրականում փակ լինելը միշտ վատ է, և բաց հարաբերությունների մեջ, բնականաբար, կան շատ ավելի շատ հնարավորություններ, քան փակ հարաբերություններում: Այդ առումով զգույշ բացվելը շատ կարևոր է»:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։ Հարցին, թե տնտեսագետն ինչպես կգնահատի նախարարի հայտարարությունը Թադևոս Ավետիսյանը պատասխանել է․ «Նախ պետք է հասկանանք, թե ապաշրջափակում ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. նկատի ունեն այն ապաշրջափակումը, որը մենք տեսնո՞ւմ ենք, այսինքն՝ ՀՀ տարածքում ՀՀ մտնող բեռնափոխադրման խնդիրները: Մենք մեր տարածքում, փաստացի, ունենում ենք թշնամի պետության կողմից մեր տարածք մտած բեռների անհասկանալի հարկադրում. մեր տարածքում մեր բեռների վրա «նալոգ» են դնում։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, ապաշրջափակման «դրական» ազդեցությունների մասին խոսակցությունները սկսում են ակտիվանալ, երբ այս իրավիճակից բխող հերթական խնդրին ենք բախվում: Փորձում են հանրությանը թմրեցնել այդ տեղեկատվությամբ, այդպիսի հարցազրույցներով: Իրականում ես լուրջ չեմ վերաբերվում նախարարի հայտարարություններին, քանի որ նրա կողմից մեկ անգամ չէ, որ ցանկալին ներկայացվել է իրականության փոխարեն: Պետք է արձանագրենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք չեն ուզի ՀՀ տնտեսական զարգացումը, կամ մեզ չեն դիտարկելու որպես տարածաշրջանի երկիր՝ հավաքական զարգացման տեսանկյունից: Իսկ այս պահին նման իրավիճակն էական տնտեսական հարված է պետությանը: Այսինքն՝ մարդիկ օրինական հատում են քո երկրի սահմանը, և իրենց հաշվարկներով՝ վճարում են նաև անհրաժեշտ մաքսատուրքը, բայց հետո պարզվում է, որ գուցե ճանապարհին ինչ-որ մի զինված խմբավորում կարող է կանգնեցնել այդ մեքենան, զննի, իր հայեցողությամբ թողնի կամ չթողնի, և այլն: Այս իրավիճակում ի՞նչ ապաշրջափակման մասին կարելի է խոսել, ի՞նչ «ապագա կա»-ի մասին։ Ամբողջ իրողությունը սա է, իսկ մնացյալ բոլորը հերթական մանիպուլյացիաներն են»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular