ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


MOUNTEA. Բարձեր լեռներից միանգամից բաժակի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

willad.ru-ն գրում է, որ Formascope դիզայն ընկերությունը մշակել է Mountea ապրանքանիշի թեյերի շարքի փաթեթավորման դիզայնը:

Mountea ապրանքանիշը (լեռնային թեյ) հայտնվել է 2016 թվականին: Այն իր անունն ստացել է այն բանի շնորհիվ, որ  պարունակում է Հայաստանի բարձր լեռնային շրջաններում հավաքված թեյի տերևներ: Mountea- ի ձեռագործ թեյն առաջարկում է իսկական համեր և չի պարունակում արհեստական ​​բուրմունքներ, գույներ և հավելումներ:

2020 թվականին ընկերություը կապվել է Formascope դիզայն ընկերության հետ ապրանքանիշի պրեմիում գծի դիզայնի հայեցակարգ մշակելու խնդրանքով: Տարբեր համեր պարունակող արտադրանքը ներկայացվել է երկու ձևով՝ հատիկային թեյ և թեյի փաթեթիկներ: Թեյերը ըստ ճաշակի տարբերելու համար դիզայներները փաթեթի կենտրոնում տեղադրել են թեյը կազմող համապատասխան հատապտղի կամ խոտաբույսի ձեռքով ստեղծված նկարազարդում: Գնորդների հարմարության համար, թեյի փաթեթիկների վրա, թելին ամրացվել է համապատասխան հատապտուղը կամ խոտաբույսը: Իսկ հատիկային թեյի դեպքում այդ բաղադրիչը ներկայացվել է առանձին: Սպիտակ ֆոնը և նվազագույն տեղեկատվությունը նպատակ են հետապնդել մեկ անգամ ևս շեշտել արտադրանքի թարմությունն ու մաքրությունը: «Բարձեր լեռներից  միանգամից բաժակի մեջ» կարգախոսը լրացրել է թեյի անվանումը և բացահայտել ապրանքանիշի փիլիսոփայությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular