ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես հասկանում եմ, որ Ալենի վախերը և ՄԻՊ֊ին զրպարտելու նպատակն՝ ինքնապաշտպանվելն է. Համբարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալե՛ն, քեզ հավատացող նիկոլականները, ժեխը և փթիրը քեզ կհավատան, եթե նույնիսկ ասես, որ ձեր պատճառով ազերիական գերության մեջ հայտնվածներն ապրել են Իլհամ Ալիևի տանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ալենը «հնարված տեսարաններ» է համարում ՄԻՊ֊ի զեկույցը կապված Ադրբեջանում մեր գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ...

Ես հասկանում եմ, որ Ալենի վախերը և ՄԻՊ֊ին զրպարտելու նպատակն ինքնապաշտպանվելն է, քանի որ նույն Ալենը լավ գիտի, որ այդ մարդիկ գերության մեջ են հայտնվել և գտնվել են սարսափելի վիճակում Նիկոլի պատճառով... Բայց ինձ հետաքրքիր է, թե Ալենն ինչ հակադարձ ապացույցների հիման վրա կհերքի Արման Թաթոյանին, թե՞ մտածում է, որ եթե նա "օդում" հերքեց կան զրպարտեց Թաթոյանին, ապա բոլորը պետք է հավատան նրան...

Ալե՛ն, քեզ հավատացող նիկոլականները, ժեխը և փթիրը քեզ կհավատան, եթե նույնիսկ ասես, որ ձեր պատճառով ազերիական գերության մեջ հայտնվածներն ապրել են Իլհամ Ալիևի տանը, Մեհրիբանը նրանց համար կարկանդակ է պատրաստել, իսկ Լեյլան էլ հետները նարդի է խաղացել, իսկ վերջում էլ բոլորին տարել են Միկոնոս կղզի ու ձեր կողքի սեղանին տժժացել են...

Դե Ալե՛ն, քեզ տեսնեմ...

Հ.Գ. Համոզված եմ, Թաթոյանն իր ասածների վերաբերյալ ԲՈԼՈՐ ապացույցներն ունի...»,- գրել է Համբարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular