ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն Իրանին կապող ճանապարհը Ալիևը լծակ է դարձնում. Սարո Սարոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
AD TV «Հարցազրույցի» ժամանակ քաղաքագետ Սարո Սարոյանն ասաց, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը փորձում է լծակ դարձնել Գորիս-Կապան ճանապարհը՝ այդպիսով փորձելով վերահսկել այն։ Սակայն, Սարոյանը նշում է, որ արդբեջանցիները ոչ թե նպատակ ունեն կտրելու Իրանի հետ կապ հաստատող միակ ճանապարհը, այլ ժամանակ առ ժամանակ այդ երակի վրա սեղմելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա։
Սարոյանը նշում է, որ մեր իշխանությունը բաղկացած է տգետ ու անզոր մարդկանցից ու այդ անզորությունը գալիս է նրանց տգիտությունից։ Վերջինս, անշուշտ չի հերքում, որ դավաճանության դեպքեր էլ կան, բայց այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների տիգտությունն է։
Քաղաքագետը նշում է, որ այս պարագայում ադրբեջանցիները նույնիսկ կարիք չունեն վախեցնելու՝ տգետներին ներշնչում են որևէ գաղափար, իրենց համար ցանկալի իրականություն՝ վերջիններս էլ հավատալով դրան համաձայնության են գալիս ու գնում զիջումների։
Նա նշում է, որ մեծ միֆ է այն, որ կա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններ։
«Դա մեծ միֆ է, ընդ որում, առիթը եկել էթ, ասեմ, որ այդ միֆը Ազգային Ժողովում անգամպատգամավորներից Խաչատուր Սուքիասյանը կիրառեց։ Այդպես թյուրիմածության մեջ են հանրությանը՝ ասելով, թե ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ և այլն։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ չկան»,-ասաց Սարո Սարոյանը։
Սարոյանը շեշտում է, որ պացիֆիստական ու կեղծ խաղաղասիրական քարոզչությունն իրականացվում է արտաքին ներգործության միջոցով։
«Իրենք անզոր են դրա դեմն առնելու ու ստիպված են զինվել այն թեզերով, որոնք ինչ-որ տրամաբանական շղթա կկազմեն։
Անդրադառնալով արտաքին խաղացողներին, Սարոյանը նշում է, որ կան պետություններ, որոնք փորձում են Սյունիքի հետ կապված զարգացումներում թույլ չտալ ռուս-թուրքական վերջին տարիների մերձեցման հետևանքով կյանքի կոչել վերջիններիս նպատակների իրագործմանը։
Քաղաքագետը նշում է, որ երկար տարիներ մեզ մատուցվել է, որ ազատագրված տարածքները մերը չեն, որ դրանք պետք է վերադարձվեն և այլն։
«Այսօր Ազգային Ժողովում ներկայացված երեք ուժերն էլ սպասարկում են հենց այն քաղաքականությունը, որը վարվում է այս կամ այն կերպ։ Թվում է, թե իրենք դեմ են գնում, ընդդիմադիր երկու ֆրակցիաները ցույց են տալիս, բայց իրենք ըստ էության նույնպես սպասարկում են այն քաղաքականությունը, որը վարվում է»,-նշում է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular