ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հետ կանգնել Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ իր նախկին դիրքորոշումից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կառավարության ծրագրի՝ Արցախի հիմնախնդրին վերաբերող գլխում նշվում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման, հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Պարզ ասած՝ գործող իշխանությունը, որպես հակամարտության կարգավորման հիմք, վերցնում է այն փաստաթուղթը, որը տարիներ առաջ բանակցությունների սեղանին դրվեց, և հանրությանը հայտնի է որպես Մադրիդյան փաստաթուղթ»,- այսօր Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այս փաստաթուղթը համարել էր խայտառակություն և հարցերց. «Եթե այս փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, խայտառակություն էր, ապա ինչու՞ է հետ կանգնել իր նախկին դիրքորոշումից, երբ համարում էր, որ պետք է բանակցությունները սկսել սեփական կետից, թե՞ Փաշինյանը դասեր է քաղել տապալմանը տանող իր մոտեցումներից, խորը գիտակցել իր քայլերի ողբերգական հետևանքները և վերադարձել հայտնի փաստաթղթի դրույթներին»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular