Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան սահմանները բացելու նախապայմաններ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի հետ այս պահին բանակցություններ չեն վարվում: Ավելին, թուրքական մամուլը գրում է, որ հիմնականում հայկական կողմն է շահագրգիռ հարաբերություններ հաստատելու, որովհետև անելանելի վիճակում է գտնվում: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցին, թե ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը թուրքագետը պատասխանել է․ «Էրդողանը սահմանները բացելու պատրաստակամություն է հայտնում: Այդ սահմանները 1993-ի մարտին Թուրքիան է միակողմանիորեն փակել, Հայաստանի սահմանները միշտ էլ բաց են մնացել, Հայաստանը փոխադարձ քայլ չի արել: Միջպետական հարաբերություններում միշտ էլ փոխադարձության սկզբունք գոյություն ունի, Հայաստանն այդ սկզբունքը չի կիրառել: Հիմա Էրդողանը սահմանները բացելու պատրաստակամություն է հայտնում ու սպասում է Հայաստանի պատասխանին: Ինչի՞ համար, դուք եք փակել, դուք էլ բացեք: Դա նշանակում է, որ սահմանները բացելու ինչ-որ նախապայմաններ ունի: Բանավոր հայտարարություն է անում, որ Հայաստանն արձագանքի, Հայաստանի արձագանքի դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում Հայաստանին նախապայմաններ առաջադրելու, ընդ որում՝ սահմանի բացման համար: Իրականում, առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու բացված սահմանները բացելուց մի քանի ժամ հետո կարելի է շատ հեշտությամբ փակել: Եթե նա անկեղծորեն շահագրգիռ է սահմանները բացելու հարցում, ինչը խիստ կասկածելի է, ապա պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Այդ դեպքում սահմաններն ինքնըստինքյան բացվում են, դեսպանատներ են բացվում, նորմալ հարաբերություններ են հաստատվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Թեև այդ նորմալն էլ խիստ հարաբերական է Թուրքիայի պարագայում: Ես մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել էի հենց այդ առումով, որ եթե Էրդողանը մի բան է ասում, նա արձագանքի է սպասում, Փաշինյանն էլ նրա ուզածը տալիս է: Ասում է՝ Հայաստանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից, մենք էլ այդ ազդակներին դրական ազդակներով պետք է պատասխանենք: Դրական ազդակը կլինի այն, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն: Էրդողանը միջպետական հարաբերություններում փոխադարձության սկզբունքի մասին, հավանաբար, կիմանա: Իմանալով հանդերձ՝ ստորություն է անում և արձագանքի է սպասում: Դրա համար եմ ասում՝ ի՞նչ դրական ազդակ, Էրդողանն ընդամենը պատրաստակամություն է հայտնել: Մենք 1991-ից ի վեր այնքան դրական ազդակներ ենք ստացել, այդ ընթացքում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը, որն ընդգծված թշնամական է, չի փոխվել Թուրքիայում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ» «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողըՉնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՌուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարելԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակըՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցելԹեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասինՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան (տեսանյութ)Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից. յուրահատուկ երեկո կարող է լինել․ Չավին՝ ՊՍԺ-ի դեմ խաղի մասինԻրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան»Մենք այլ ելք չունենք, քան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը․ Իսրայելի պաշտպանության նախարարՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ-ական տուժnղ են ճանաչվելՀետաքրքրաշարժ վիճակագրություն. միջուկային  էներգիաԻսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո․ CNNՍա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.Արսեն Բաբայան Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչինՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը միացել է Կանադայից առաջին փորձագետըՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել էԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել ենԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցըՄասնագետները պետք է նստեն՝ 200-300 էջանոց զեկուցագրեր գրեն․ փորձագետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի 69 տոկոս աճի մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ)Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն ԱշոտյանBloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանըՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. ՄակրոնՈսկեպարում տեղի ունեցողը միջազգային իրավական գործընթաց չէ․ Օրբելյան«Սոլնցեպեկ»-ի ճշգրտությունը հասցվել է հինգ մետրի
Ամենադիտված