ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր է լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները. մենք շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Սլովակիայի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարևոր է ձեռնպահ մնալ էսկալյացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողությունից և լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու հրադադարի պարտավորությունները: Այս մասին Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների մամուլի համար համատեղ հայտարարության ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը:

«Ամեն կոնֆլիկտ սովորական մարդկանց մոտ ի վերջո հանգեցնում է տառապանքի, որոնք բնականաբար ցանկանում են ապրել խաղաղության մեջ: Ամեն կոնֆլիկտ լուծվում է, եթե կա կամք և հաստատակամություն: Մենք՝ որպես Եվրամիության անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հուլիսի 29-ի նրանց հայտարարությունը վերահաստատում է հիմնական հարցերի՝ համապարփակ և կայուն բանակցային լուծում գտնելու կարիքը»,-հայտարարեց նա՝ շարունակելով.

«Ողջունում ենք վերջերս տեղի ունեցած վստահությունն ամրացնող քայլերի իրականացումը, ներառյալ՝ հայ ռազմագերիների ազատումն ու վերադարձը: Պետք է շեշետեմ, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման և վերադարձի գործընթացը պետք է շարունակվի, և նմանօրինակ պայմաններում պետք է թույլ տան նաև ականազերծում իրականացնել՝ պաշտպանելու մարդկանց կյանքերը և կանխելու լրացուցիչ կորուստները»,-ասաց Սլովակիայի ԱԳ նախարարը:

Նա նշեց, թե Եվրամիությունը պատրաստակամություն ունի իր նպաստը բերել, սատարել հետկոնֆլիկտային վերականգնմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular