ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայիս ՀՔԾ պետը խաբել է դեսպանատանը, կեղծ գումար լցրել հաշվի վրա, որպեսզի աղջիկը կարողանա մեկնել Եվրոպա. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին երեք տարում մեկ անձից գնումների ծավալը  արձել է 70%։ Մեկ անձից գնումը երբեմն բացատրելի է, բայց երբ մեկ անձից գնումով կատարվում է ԱԺ գորգերի լվացումը, աննախադեպ ծավալի գնումներ են կատարվում ԱԺ-ում, երբ մեկ անձից գնումով ճանապարհ է կառուցվում 2.5 մլրդ դրամով, այս ամենի մեջ կարո՞ղ ենք տեսնել կոռուպցիոն վտանգ։ Այս մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Մարիամ Գալստյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց. «Կարծում եմ՝ չեք ակնկալում ինձնից, որ ես որակումներ պետք է տամ։ Ես վիճակագրությանը ծանոթ եմ, բայց խորությամբ չեմ վերլուծել այդ տվյալները, չգիտեմ պատճառները մեկ անձից գնումների կատարելու։ Թույլ տվեք չպատասխանել Ձեր հարցին։ Հետագայում, եթե հնարավորություն ունենամ ընտրվելու, այնքանով, որքանով կլինի իմ իրավասությունների շրջանակներում, ուշադրության կենտրոնում կպահեմ այդ հարցերը»։

Շարունակելով հարցադրումը` Գեղամ Մանուկյանը հորդորեց Մարիամ Գալստյանին ընտրվելուց հետո ուշադրություն դարձնել հատկապես մի կարևոր հանգամանքի.

«Օրերս տեղի է ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրությունը և ՀՔԾ նախագահը այնքան աղմկահարույց հայտարարություն է արել, որ կարելի է հետաքննություն սկսել։ Օրինակներից մեկը, որ ինքը խաբել է Եվրամիության ներկայացուցիչներին, կեղծ գումար է լցրել հաշվի վրա, որպեսզի աղջիկը կարողանա մեկնել Եվրոպա, այնուհետև հաշվից գումարը հանվել է կանխիկով և վերադարձվել կնոջ եղբորը։ Եվ նման բազմաթիվ այլ աղմկահարույց հայտարարություններ։ Հատկանշական է այն, որ իր ներկայիս պաշտոնը և նախկին հայտարարությունները խիստ անհամատեղելի են»։

Գեղամ Մանուկյանի այս հայտարարությանը Մարիամ Գալստյանը որևէ անդրադարձ չկատարեց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular