Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն այսօր իշխանություն չունի. եթե առաջիկայում ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում, որոնք իրենց ազդեցությունն ունեն Հայաստանի վրա: Անդրադառնալով Հայաստանի շուրջ ու երկրի ներսում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև «խաղաղության» հնարավորությունների մասին պարբերաբար կրկնվող մեսիջներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

«Գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կապ ունենա և, ըստ էության, մեր վրայով Միջին Ասիա գնա: Այդ նպատակին խանգարում էր Արցախը. հարավային հատվածում տարածքները մեր ձեռքին էին: Իրենք այդ խնդիրը լուծեցին ու շարունակում են լուծել: Այդ խնդիրը լուծելուց բացի, նաև պետք է ամեն ինչ անեն, որ հիմա շոկի մեջ գտնվող հայ ժողովուրդը միշտ այդպես մնա շոկի մեջ, որ լինի անկամ, թուլացած ու չփորձի ինքնակազմակերպվել: Այս երկու քայլերն են արվում, իսկ Հայաստանն այսօր իշխանություն չունի: Հայաստանում ապրող մարդիկ գնացել ու ընտրել են ինչ-որ մարդկանց, բայց նրանք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենք վերոնշյալ գլոբալ ծրագրի մեջ են: Դա ոչ թե խաղաղության, այլ հայությանը ծնկի բերած պահելու գործընթաց է, ըստ որի՝ հայությունը, որը նաև համաշխարհային որոշակի ռեսուրսներ ունի, չփորձի բունտ անել այդ վիճակի դեմ: Այս գործընթացն է, ու բավականին շատ հաջողություններ ունեն: Ոչ մի խաղաղություն, ոչ մի նման բան: Նպատակը մեզ ճնշած պահելն է: Ես չեմ բացառի, որ արտաքին ուժերի ծրագրերում հայությանն այստեղից ընդհանրապես հանելու ու ինչ-որ այլ մարդկանց բերել- լցնելու նպատակ ևս կա: Սա է իրավիճակը, իսկ ցավն այն է, որ դիմադրություն չկա»,-ասաց Ա. Պեպանյանը՝ նշելով, որ այսօր շատ ծանր փուլում ենք:

«Ես տասնամյակներ շարունակ ահազանգում էի, որ դաժան անցյալը, որում մեր ժողովուրդը գտնվել է, հոգեմտավոր խեղումների է հանգեցրել: Նշում էի, որ եթե չապաքինվենք, դա մեր պետությունը կործանելու է: Ցավոք, այդ ահազանգերը տեղ չհասան, ու մեր քաղաքական դաշտը համարժեք քայլեր չարեց: Արդյունքում, դրսի վերոնշյալ ուժերը, շատ լավ տեսնելով, որ հայությունը խնդիր ունի, խորացրեցին այդ առողջական խնդիրները ու եկան, հասան այս փուլին: Իրենք էլ հատուկ ձևերով այնպես են անում, որ մեր ժողովուրդն այս կաթվածահար վիճակում մնա: Խոշորացույցով նայելու պարագայում տեսանելի է դառնում, որ ամեն ինչ անում են, որ հուսալքությունը շարունակվի: Ու այս ամենի ֆոնին, քանի որ մենք համակարգ կառուցելու մշակույթ չունենք, հանձնված վիճակ է ստացվում: Եթե առաջիկա շրջանում մենք ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Ա. Պեպանյանի խոսքով, մարդկանց կաթվածահար վիճակում պահելու նպատակից է բխում նաև ցավը մոռանալ տալուն ուղղված գործընթացը: «Ամեն ինչ անում են, որ համակերպվենք, ընդվզումներ չունենանք, իրենց բառերով ասած՝ որ ռևանշիստական տրամադրություններ չլինեն: Արևմուտքում մարդուն, ժողովրդին կառավարելու բավականին հզոր ինստիտուտներ կան: Դրանք մշակված ծրագրեր ունեն, որոնք կիրառում են: Ու քանի որ սեփական ոչինչ չունենք, իշխանություն՝ ևս, և կան միայն առանձին անհատներ, ու մեզ մոտ չի ստացվում դիմակայել, իրենք հաղթում են: Բացի այդ, մարդկանց զբաղեցնելու հատուկ տեխնոլոգիաներ կան: Մարդկանց մոտ առկա մտահոգությունը, ագրեսիվությունը փոքր-փոքր ինչ-որ բաների վրա սպառել տալու տեխնոլոգիաներ ևս գոյություն ունեն: Օրինակ՝ անել որևէ արտահայտություն, որից ժողովուրդը կհուզվի, կզայրանա, դուրս կգա փողոց, կվանկարկի, կգնա, հանգիստ կքնի՝ կարծելով, թե հաղթել է: Իսկ իրականում այդ պարտիան էլ ենք պարտվում: Մենք ընդհանուր դժգոհություն ունենք այս իրավիճակից, և եթե մեզ հատուկ տեխնոլոգիաներով չմշակեին, գուցե ողջ հայությունով ինքնակազմակերպվեինք ու մտածեինք՝ ինչպե՞ս ենք կորցրածը հետ բերելու:Որպեսզի դա չանենք, մեր էներգիան ջլատելով՝ մեզ անընդհատ ինչ-որ փոքր «պայքարիկների» են տանում, ու մեր էներգիան սպառվում է: Հմտորեն է իրագործվում այդ տեխնոլոգիան, ու ինչ ասում են՝ կտերը հավեսով ուտում ենք: Դաժան բան եմ ասում, բայց Հայաստանն իր համար ժողովուրդ չունի: Մարդկային քանակություն է, որը Հայաստանի հետ կապ չունի, որովհետև եթե ունենայինք, մենք ուրիշ իշխանություն, ուրիշ պետություն կունենայինք»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պարագայում շատ հանգամանքներ այլ կլինեին:

Վերլուծաբանի դիտարկմամբ, մեր երկրում առկա իրավիճակը ո՛չ անորոշ է, ո՛չ անհասկանալի. «Միգուցե անսպասելի է շատերի համար, բայց ինձ համար ամբողջովին կանխատեսելի իրավիճակ է սա: Ես միշտ ասում էի՝ Հայաստանում ապրող մարդկանց ընտրությունների մի՛ տարեք, իրենք առողջական խնդիր ունեն, իրենց նախ բուժել է պետք և ոչ թե հարցնել, թե ում ես ուզում, որ քեզ կառավարի: Բայց մարդիկ չլսեցին, վարագույրը բացվեց, ու տեսանք, որ Հայաստանը ժողովուրդ չունի: Մարդիկ կան, ապրում են, բայց իրենք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենց անձնական շահերով ապրող մարդիկ են, Հայաստանի շահերով հարյուր կամ հազար հոգի հազիվ թե լինի»:

Հաշվի առնելով զրույցի սկզբում մատնանշած հիմնական մարտահրավերները՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Եթե այսպես շարունակվի, չեմ կարող ասել, թե որքան ժամանակ հետո, բայց վերջնաժամկետում այստեղ հայ չի մնա: Պարզապես ինչ-որ մի քանակություն կլինի, որը ո՛չ արժանապատվության, ո՛չ էլ հայրենիքի զգացում ունի: Հիմա ամբողջ աշխարհի հայությամբ պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք հակադրվել այս ամենին, որ կորուստները քիչ լինեն, կամ, եթե կորուստները մեծ լինեն, ինչ ենք անելու, որ մեր տեսակը չվերանա: Այսօր, մեծ հաշվով, տեսակի վերացման խնդիր է դրված: Պետությունը հենց վերացավ, տեսակն էլ է վերանալու: Այս վտանգն է այսօր ծառացած մեր առջև: Եթե տեսակի պահպանման բնազդը չենք կորցրել, պետք է քայլեր ձեռնարկենք, իսկ եթե x տոկոսից ավելին արդեն կորցրել ենք, այդ դեպքում խնդիրը գրեթե անբուժելի է: Մենք, դժբախտաբար, քաղաքական շախմատ խաղալ չգիտենք, լուրջ ու երկարաժամկետ ծրագիր մշակելու մշակույթ չունենք: Մինչդեռ նրանք, ովքեր հիմա հաջողում են մեր տարածքում, ունեն այդ մշակույթը: Եթե մեզ մոտ համակարգ կառուցելու մշակույթ լինի, ինչ-որ բան դեռ կարող ենք փրկել, եթե ոչ…»:

Արծրուն Պեպանյանի խոսքով, ամենամեծ մարտահրավերը երկիրը պահող ժողովուրդ չունենալն է: «Եթե այդ ժողովուրդը չկա, ինչ ուզեն, կարող են անել, ինչ իշխանություն ասես կարող են ձևավորել, արտաքին ուժերը կարող են գալ ու մեր վրայով գնալ: Ես դեռ վաղուց եմ հնչեցրել ժողովրդի մենթալիտետը փոխելու անհրաժեշտության ահազանգը՝ ասելով, որ եթե դա չարվի, թուրքերն այս տարածք ոչխարները քշած են գալու: Բայց սրա ընկալումը չկա, որովհետև մատնանշվող դեղամիջոցների ընկալումը ևս չկա: Հայ ժողովուրդը գնում է դանդաղ մահվան: Հիմա ստեղծվել է մի ծանր ու բարդ վիճակ, որը նաև շանս է: Միակ միջոցն է, որի արդյունքում հնարավոր է ժողովրդի մի հատվածի ուղեղը միանա ու մտածի՝ ի՞նչ անել, որ մահից փրկվենք: Ազգի ու հայրենիքի զգացում ունեցողներով պետք է համախմբվել, որ հասկանանք մեր անելիքը»,-եզրափակեց Ա. Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»
Ամենադիտված