ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չէ, որ կառավարության ղեկավարին պետք է սովորեցնեմ հանրային խոսքում կոռեկտ լինելու արվեստը. իրավապաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի գրառումը. «Հանրությունն ալեկոծվում է և դարձյալ բաժան-բաժան լինում՝ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառման հարցի քննարկումներում։

Ինձ թվում է՝ այս լարվածության պատճառը սխալ կոմունիկացիան է, էթիկապես ոչ կոռեկտ ձևակերպումները, որոնք հնչեցին կառավարության նիստի ժամանակ՝ գործադիրի ղեկավարի կողմից։ Իհարկե, առավել խորքային պատճառ է սեփական եսն ավելի սիրելը, քան հանրությանը, բայց դա բոլորովին այլ հոգեվերլուծության թեմա է, որի մեջ այս պահին չեմ ուզում խորանալ։

Իմ համեստ կարծիքոքվ, Անկախության օրը պետք է նշվի՝ որպես մեր պետության ու ժողովրդի կենսունակության, կայացման և կամքի ամրապնդման օր։ Սակայն, երբ մեզ պատուհասած արհավիրքի պարագայում օգտագործվում է մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն բառակապակցությունը, բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում միջոցառման վերաբերյալ։ Ես չէ, որ կառավարության ղեկավարին պետք է սովորեցնեմ հանրային խոսքում կոռեկտ լինելու արվեստը, բայց նման անկոռեկտ մոտեցումները կարող են 0-ի հավասարեցնել բազմաթիվ երաժիշտների և արվեստի գործիչների՝ բոլորովին այլ գաղափարի և զգացողությունների շուրջ համախմբվելու մոտեցումն ու ցանկությունը։

Ես կարծում եմ՝ այս միջոցառման մասին պետք է խոսվեր որպես զուսպ, մեր ինքնության ու մշակութային պատրերացումների մասին խոսող, ոչ այնքան մասշտաբային (ի դեպ, հաշվի առնելով նաև կորոնավարակի վտանգները), պատերազմում զոհեր տված ընտանիքների զգացմունքները հարգող ու նրանց կորուստը կիսող միջոցառում։

Բայց ինձ ո՛չ լսող կա, ո՛չ էլ հասկացող, արդյունքում՝ մեծանում են անջրպետերն ու անզգամ խոսքի ավերիչ ուժից դարձյալ պառակտվում է հանրությունը։ Ցավում եմ այս ամենի համար․․․»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular