Տարօրինակ ազդակներ Թուրքիայից, որը «տեսնում» է Երևանը, «տեսնում» է Մոսկվան, բայց չենք տեսնում մենք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ շատ տարօրինակ են թվում հայտարարությունները դրական, հրապարակային ազդակների մասին որոնք գրեթե միաժամանակ տեսնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նիկոլ Փաշինյանը նշում է. «Վերադառնալով տարածաշրջանում խաղաղության թեմային պետք է նշեմ, որ Թուրքիայից կան որոշ հրապարակային դրական ազդակներ: Մենք կգնահատենք այդ դրական ազդակները և կպատասխանենք դրական ազդակով»: Կրեմլն իր հերթին արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարությամբ. «Մոսկվան պատրաստ է օգնել բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև և տեսնում է դրական ազդակներ երկրների միջև»: Ավելին, ելույթ ունենալով Նոր Գիտելիքի մարաթոնում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այժմ, երբ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար, և տրամաբանական կլինի, եթե Հայաստանը և Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը, իսկ Մոսկվան պատրաստ է ակտիվորեն աջակցել դրան»:
Կա այնպիսի համառ զգացում, որ Երևանը ոչ մի ազդակ էլ չի տեսնում: Պաշտոնական Երևանի Թուրքիայի կողմից դրական ազդակների մասին հայտարարությունները ավելի շատ նման են «ռազմագերու» հայտարարություններին, որ իրեն լավ են վերաբերվում, և թվում է, թե այդ հայտարարությունների տեքստերը գրվում են Կրեմլի գրասենյակներում և տրվում են «ռազմագերուն» բարձրաձայնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը