ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրիում հիմնական ընտրապայքարը ընթանալու է ՔՊ-ի եւ «Ազատական» կուսակցությունների միջեւ. Ովքեր են ֆավորիտները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ամենատարբեր` հայտնի եւ անհայտ քաղաքական ուժեր: Շրջանառվող լուրերի համաձայն թեժ ընտրություններ են սպասվում հատկապես Մեղրի եւ Գորիս խոշորացված համայնքներում: Մասնավորապես, Մեղրիում ընտրապայքարի են դուրս եկել չորս քաղաքական ուժեր` «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ  «Հանրապետություն» կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներով:

Թեեւ քարոզարշավը սկսվում սեպտեմբերի 22-ից, սակայն մեղրեցիների խոսքերով ընտրապայքարը հիմնականում ընթանալու է երկու կուսակցությունների թեկնածուների` ՔՊ-ի եւ «Ազատական» կուսակցությունների միջեւ: Ասել է, թե  ՔՊ-ի կողմից առաջադրված Արարատ Թումանյանի եւ «Ազատական» կուսակցության առաջին համար Խաչատուր Անդրեասյանի միջեւ:

Ուշագրավ է, որ մեղրեցիների մեծ մասը պատրաստվում են իրենց քվեն վստահել  «Ազատական» կուսակցության առաջին համարին` Խաչատուր Անդրեասյանին, ով մեծ հեղինակություն ունի թե՛ երիտասարդ ե՛ւ թե ավագ սերնդի շրջանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular