ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստանյութերը վարակի տարածման վրա մեծ արդյունավետություն չունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում օրեցօր աճում են։ Հոկտեմբերի 1-ից էլ ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարության այն որոշումը, ըստ որի՝ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիրը, կա՛մ ամսական 2 անգամ թեստավորվեն։ Այս թեմայով զրուցել ենք բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանի հետ։

Հարցին, թե թվերի աճը ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել վարակաբանը պատասխանել է․ «Մենք կայուն աճ չունենք, միայն վերջին թվերն են մի քիչ տարբերվող եղել։ Բայց դա շատ հարաբերական է, դրա մասին բազմիցս խոսել եմ, դա կապված է մեր թեստավորման տեմպերից։ Այսինքն՝ օրական 1000 դեպք էլ մենք կարող ենք հայտնաբերել, հարցն այն է, թե ում ենք մենք թեստավորում։ Այսինքն՝ ըստ հիվանդության դիմած պացիենտին ենք թեստավորում, թե՞ աջ ու ձախ բոլոր ասիմպտոմներին թեստավորում են։ Իսկ հիվանդացության իրական թվերը մինչև 10 անգամ տարբերվում են, սրա մասին շատ ենք խոսել։ Այսինքն՝ եթե թեստավորումն էլ ավելի ինտենսիվ անենք, ավելի շատ դեպքեր կհայտնաբերենք»։

Անդրադառնալով այն հարցին, թե նոր որոշումը ի՞նչ ազդեցություն կունենա հիվանդացության տեմպերի նվազման վրա Արմեն Օհանյանը պատասխանել է․ «Հիվանդացության նվազման վրա պրակտիկորեն դա չի ազդելու, որովհետև ընտրած թիրախն իրենից մեծ քանակ չի ներկայացնում։ Մասնավորապես, եթե դպրոցների դեպքը դիտարկենք, օրինակ, 5000 հոգանոց կոլեկտիվում 200 ուսուցիչ է լինում ընդամենը։ Այսինքն՝ եթե ուսուցչին պատվաստում են, աշակերտին՝ ոչ, դա ոչ մի դեր չի խաղալու։ Առհասարակ պատվաստանյութերը վարակի տարածման տեսանկյունից շատ մեծ արդյունավետություն չունեն։ Ունեն արդյունավետություն, բայց ոչ շատ մեծ։ Եվ այս որոշումը կբերի նրան, որ մարդիկ կհակադրվեն պատվաստմանը։ Այսինքն՝ եթե մարդը մի բան չի հասկանում, իրեն պարտադրում են, ինքն սկսում է ավտոմատ կերպով հակազդել, և դա բերում է նրան, որ ինքնակամ պատվաստումների քանակն է խիստ իջնելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular