ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ չկալանավորվեց 122 դպրոցի տնօրենը. մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալխասյանին կալանավորելու միջնորդությունը: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանը ինչպե՞ս է գնահատում դատավոր Մաթևոսյանի որոշումը Նինա Կարապետյանցը ասել է․ «Քանի որ որևէ մեկս չգիտենք, թե ինչ փաստեր են ներկայացրել քննչական մարմինները, այն բոլոր դեպքերում, երբ ակնհայտ է, որ պետք կալանավորում լինի, բայց չի լինում, ես ամբողջ մեղքը չեմ բարդում դատարանների վրա, որովհետև քննչական վարույթ իրականացնող մարմիններն են, որ հիմնավորումներ են ներկայացնում, և իրենք շատ անգամ դրանք ներկայացնում են քմահաճորեն, և այստեղ մեղքը միայն դատական համակարգի վրա բարդելը, անկեղծ ասած, ճիշտ չէ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ գործով որ կողմն է շահագրգռված եղել, որ տնօրենը չկալանավորվի, իսկ այս հարցի պատասխանն ունեն մի քանի հոգի՝ քննիչը, դատավորը, դատախազը և փաստաբանը»։

Հարցին, թե ձայնագրությունն արդյո՞ք բավարար հիմք չէր իրավապաշտպանը պատասխանել է․ «Ձայնագրությունը արդեն իսկ քրեական գործ հարուցելու հիմք է, բայց կալանավորելու համար անհրաժեշտ են այլ հանգամանքներ, մասնավորապես՝ որքանով նա կարող է խուսափել պատասխանատվությունից, որ կխոչընդոտի քննության ընթացքը, վկաների վրա ազդեցություն կունենա: Բայց պետք է հասկանալ, թե այս դեպքում ինչ հիմքեր է ներկայացրել վարույթն իրականացնող մարմինը, իսկ դա շատ կարևոր է: Հիմա շատ-շատ գործերով, ըստ նպատակահարմարության, քննիչները կարող են ներկայացնել միայն այն փաստերը, որոնք կարող էին կալանավորման հիմք հանդիսանալ, այսինքն՝ ունենալով ձեռքի տակ այլ հիմքեր, որոնք կարող են նաև չկալանավորվելու համար հիմք հանդիսանալ, չեն ներկայացնում, դրա մասին իմանում ենք շատ ուշ, երբ տրամադրվում են քրեական գործի նյութերը, երբ գործն ավարտվել է: Եվ հակառակը, եթե քննիչը չի ուզում, որ կալանավորեն անձին, շատ գեղեցիկ ներկայացնում է ուղղակի անպետք թուղթ, որի հիման վրա էլ դատավորը, եթե անգամ վստահ է, որ խնդիրներ պետք է առաջանան, չի կարող կալանքի որոշում կայացնել: Այնպես որ, միայն դատավորի հանգամանքը չէ, սա նաև քննիչի գործառույթի հետ ուղիղ կապված գործընթաց է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular