Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցավոր խմբի 7 անդամի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի հանգամանքները:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, մոտ հարաբերությունների մեջ գտնվելով ՍՊ ընկերության տնօրեն, 49-ամյա տղամարդու հետ, տեղյակ լինելով նրա՝ ֆինանսապես ապահովված լինելու մասին, նպատակադրվել է իր 6 մտերիմների հետ  նախնական համաձայնության գալով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:

Մտադրությունն իրագործելու համար նշված և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ կատարված դերաբաշխման համաձայն՝ Երևանի 51-ամյա բնակչուհու և 47-ամյա բնակչի կողմից ՍՊ տնօրենին նախկինում ունեցած ընդհանուր՝ 15.300 ԱՄՆ դոլար պարտքը մարելու կեղծ պատրվակով հորինել են պատմություն, թե իբրև 47-ամյա տղամարդը 2.7 կգ քաշով ոսկի է ներկրել Հայաստանի Հանրապետություն, որը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում վերցվել է արգելանքի: 26-ամյա երիտասարդը, խաբելով ՍՊ տնօրենին, թե իբր ներկրված ոսկին արգելադրումից հանելու համար անհրաժեշտ է 13.050 ԱՄՆ դոլար գումար, որը վճարելուց, արգելանքից հանելուց և վաճառելուց հետո հնարավոր կլինի վերադարձնել նաև վերոնշյալ անձանց պարտքը, դիտավորությամբ խեղաթյուրել է իրական փաստերը, նրան մոլորության մեջ գցելով՝ 2020թ. մարտին վերջինից վերցրել է 6.248.340 ՀՀ դրամին համարժեք 13.050 ԱՄՆ դոլար գումար և խարդախությամբ հափշտակել այն:

Դրանից հետո, 26-ամյա երիտասարդը, իր հետ նախնական համաձայնությամբ գործող վերը նշված անձանց հետ շարունակելով ՍՊ տնօրենից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն ուղղված գործողությունները, 2020թ. մարտից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, իրականությանը չհամապատասխանող մտացածին տարբեր պատմություններով ազդելով նրա գիտակցության վրա՝ վերջինից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 43.839.424 ՀՀ դրամին համարժեք 90.550 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, իր մտերիմներ 42-ամյա կնոջ և 28-ամյա  երիտասարդի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբորից, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.904.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 3 սմ հաստությամբ 500 քմ. ֆելզիտ և 5 սմ. հաստությամբ 195 քմ. բազալտ տեսակի երեսպատման քարե սալիկներ: 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը և 28-ամյա երիտասարդը, նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբոր որդուց խարդախությամբ հափշտակել են նաև խոշոր չափերով՝ ընդհանուր 2.666.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը և 51-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, 2021թ. հունվարի 13-ին վերջինիս մտերիմի ընկերուհուց խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.546.249 ՀՀ դրամ գումար:

Քննությամբ պարզվել է նաև, որ 26-ամյա երիտասարդը, տեղեկանալով ՍՊ տնօրենի և նրա նախկին ընկերուհու՝ 51-ամյա կնոջ հարաբերությունների լարված լինելու մասին, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, կազմակերպել են ՍՊ տնօրենին և մեկ այլ անձի պատկանող ավտոբուսի վնասումը՝ հրկիզման միջոցով:

Մասնավորապես, նյութապես շահագրգռելով 51-ամյա կնոջ հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող 26-ամյա երիտասարդին՝ վերջինիս տեղեկություններ են տրամադրել ավտոբուսի գտնվելու վայրի մասին, որից հետո՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին երիտասարդը, նախապես իր հետ վերցնելով նավթամթերք պարունակող տարա, 26-ամյա երիտասարդի և 51-ամյա կնոջ հանձնարարականով, ժամը 04:00-ից 04:50-ն ընկած ժամանակահատվածում նշված տարան դրել է Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մերսեդես 430» մակնիշի ավտոբուսի սկզբնամասի ստորին հատվածում և դիտավորությամբ հրկիզել այն՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 12.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

42-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 51-ամյա կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս մտերիմ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հանցավոր խմբի մեկ այլ անդամ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ 28-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նշված 7 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է,  և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան
Ամենադիտված