ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անընկալությունը կորոնավիրուսային վարակով տառապելուց հետո ավելի ուժեղ է և ավելի լավ է պաշտպանում հնարավոր կրկնակի վարակից, քան պատվաստումից հետո. փորձագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tass.ru-ն գրում է, որ մարդու անընկալությունը կորոնավիրուսային վարակով տառապելուց հետո ավելի ուժեղ է և ավելի լավ է պաշտպանում հնարավոր կրկնակի վարակից, քան պատվաստումից հետո: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության թերապիայի և ընդհանուր բժշկական պրակտիկայի գլխավոր մասնագետ Օքսանա Դրապկինան  «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում:

«Իմունիտետը հիվանդությունից հետո ավելի ուժեղ է, ավելի ինտենսիվ: Իմ կարծիքով, այն ավելի լավ է պաշտպանում կրկնակի վարակումից»,-ասել է նա պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է տարբերությունը հիվանդությունից հետո առաջացող անընկալության և պատվաստումից հետո առաջացող անընկալության միջև:

Ըստ Դրապկինայի` պատվաստումից հակամարմինների պատասխանը կլինի ավելի քիչ, քան փոխանցվող կորոնավիրուսից:

«Պատկերացրեք, մեկ բան է անընկալություն այն բանից, երբ դուք ունեցել եք կենդանի վիրուս, որը թափանցել է օրգանիզմ և հյուսվածքներ առաջացնելով որոշակի բարդություններ, այլ բան է եթե դա ընդամենը S- սպիտակուց է եթե պատվաստանյութը «էպիվակ»-ով, կամ էլ ինակտիվացված վիրուս «Կովիվակ» պատվաստանյութի դեպքում», - ասել է նա: Փորձագետը միաժամանակ հավելել է, որ ցանկացած դեպքում ավելի լավ է պատվաստվել, որպեսզի չհիվանդանանք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular