ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է ՀՀԿ-ն միայնակ մասնակցում ՏԻՄ ընտրություններին․ «Պատիվ ունեմ» դաշինքը փլուզվո՞ւմ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին և սեփական թեկնածուներին առաջադրել որոշ համայնքներում: 

Մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը և հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։ 

ArmDaily.am-ը մեկնաբանություն խնդրեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանից։ Արդյոք Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ով մասնակցությունը նշանակում է «Պատիվ ունեմ» դաշինքի փլուզում։ Ինչու և ինչպես են որոշել միայնակ մասնակցել Գյումրիի ընտրություններին։

Ինչին ի պատասխան Մամիջանյանը նշեց․ «Որևէ խնդիր չկա։ ՏԻՄ ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները և տարբերվում են համապետական ընտրություններից։ Աշխատանքներն իրենց բնականոն հունով շարունակվում են։ Դրանում կհամոզվեք առաջիկա քառօրյային»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular