ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գիշերային որսորդ». Զինվորականը պատմել է հարվածային Ми-28Н ուղղաթիռի մարտական հնարավորությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ Սևաստոպոլում անցկացվող «Բանակ -2021» ռազմատեխնիկական միջազգային հավաքում ներկայացվել է ժամանակակից հարվածային Ми-28Н ուղղաթիռը, որը կրում է «Գիշերային որսորդ» հպարտ անունը: Օդաչու-օպերատոր Դենիս Լայտերը riafan.ru-ն ավելի մանրամասն է պատմել ուղղաթիռի տեխնիկական բնութագրերի մասին: Նա  պատմել է, թե ինչու է Ми-28Н ուղղաթիռը կրում «Գիշերային որսորդ» անունը:

Նրա խոսքով  ուղղաթիռը հագեցած է գիշերային տեսողության սարքով թռիչքների համար և անգամ գիշերը կարող է իրականացնել բարձր պիլոտաժի աերոբատիկա: Նա նաև հավելել է, որ օդաչուները հարգում են Ми-28Н - ը իր բարձր կատարողականի և հուսալիության համար:

Ընդհանուր առմամբ, Սևաստոպոլում տեղի ունեցած միջոցառմանը ներկայացվել է ավելի քան 50 միավոր տարբեր տեսակի զենքեր, ներառյալ տանկեր, զրահափոխադրիչներ, հաուբիցներ, զրահատեխնիկա, տարբեր հրթիռային համակարգեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և նույնիսկ նավեր, որոնք տեղակայված են եղել հերոս-քաղաքի ծոցում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ riafan.ru-ն հայտնել էր, որ Սևաստոպոլում «Բանակ -2021» հավաքին ցուցադրել են ժամանակակից ռազմական տեխնիկայի հնարավորությունները: Հայտնի է, որ Հարավային ռազմական օկրուգում միջոցառումն անց է կացվել  միանգամից 26 վայրերում՝ Ռուսաստանի Դաշնության 15 սուբյեկտներում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular