ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավո՞ր է աչքերով տարբերել երկարատեւ կորոնավիրուսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսպես կոչված «հետքովիդային համախտանիշը», որը հանդիպում է COVID-19-ով հիվանդների գրեթե կեսի մոտ, կարելի է տարբերել աչքերով: Ճիշտ է, դա կարող է անել միայն մասնագետը:

Նախկինում ենթադրվում էր, որ հետկորոնավիրուսային համախտանիշ ունենում է տասը հիվանդներից միայն մեկը, սակայն այժմ կան ապացույցներ, որ երկարատեւ չանցնող ախտանիշները, ինչպիսիք են լեթարգիան, հոգնածությունը, ջերմությունը եւ մկանային ցավը, կարող են ի հայտ գալ գրեթե ամեն երկրորդի մոտ եւ ամիսներ տեւել: Հնարավոր է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի նոր մուտացիաների տարածմամբ:  

Թուրք եւ բրիտանացի գիտնականների համատեղ թիմը հայտնաբերել է հետքովիդային սինդրոմի բնորոշ ախտանշան՝ խոսքը եղջերաթաղանթի բջիջներում նյարդային մանրաթելերի կրճատման մասին է: Բացի այդ, եթե գնահատենք եղջերաթաղանթի մակերեսի դենդրիտիկ բջիջների խտության մակարդակը, ապա այս ցուցանիշի նվազումը եւս կարող է խոսել հետքովիդային սինդրոմի մասին:

Գիտնականների կարծիքով՝ այս բնորոշ նշանները կարող են հայտնաբերվել եղջերաթաղանթում նույնիսկ ապաքինումից երեք ամիս անց: Դրանք վկայում են նյարդաբանական պլանի բարդությունների մասին, որոնք բնորոշ են նաեւ հետքովիդային սինդրոմին: Ճիշտ է, սովորական մարդը ոչինչ չի տեսնի իր աչքերում, դրա համար անհրաժեշտ է եղջերաթաղանթի հյուսվածքի հետազոտություն բջջային մակարդակում, ինչը ենթադրում է առավելագույն թույլատրելիության մանրադիտակի օգտագործում:

Հետազոտողների խոսքով՝ եղջերաթաղանթում նյարդային մանրաթելերի անհետացումը համընկնում է կորոնավիրուսային վարակի ծանր հետեւանքների հետ, որոնք ուղեկցվում են նաեւ նեւրոտիկ ցավով եւ այլ ախտանիշներով: Ահա թե ինչու պետք է եղջերաթաղանթի միկրոսկոպիան օգտագործել հետքովիդային սինդրոմով հիվանդներին բացահայտելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular