Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր և ինչո՞ւ են հովանավորում հայ-թուրքական կարգավորման գործընթացը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա դաժան պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենակարևոր և բարդ հանգրվանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացն է, որի ուղղությամբ ակտիվորեն աշխատում են պաշտոնական Մոսկվան և Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո և հատկապես վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն լծվել է Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի ուղղությամբ աշխատանքին, որը թույլ կտա իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տնտեսական և կոմունիկացիոն ապաշրջափակում ենթադրող կետերը։

Փաշինյանը նախ հստակ ուղերձներ հղեց Թուրքիային, ապա մեկնեց Վրաստան, որտեղ ևս, ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ներկայացրել է իր մոտեցումները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և միմյանց հակամարտությունների կարգավորմանը նպաստելու վերաբերյալ։

Թուրքիային հղված երևանյան ուղերձներին հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիտարկումը, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունների կարգավորման բանակցությունները:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ այժմ, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման համար, տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունները կարգավորելու ջանքերը:

Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել դրանց։

Նիկոլ Փաշինյանն օրերս նշել էր՝ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման ու այս համատեքստում կարևորում է Հյուսիս-Հարավ նախագիծը, որն Իրանի հետ ՀՀ սահմանը կապում է Վրաստանի հետ սահմանին, կարևոր է երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի ու Իրանի հետ, այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։

Նա հայտարարել էր նաև, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցին անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը և այդ հայտարարություններում տեսնում է հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության»,- ընդգծել էր Փաշինյանը:

Վերջինս ասել էր, որ պատրաստ է նաև Ադրբեջանի հետ սահմանազատման և գորրծընթացի վերսկսման ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո։

168amի հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը փորձեց բացատրել, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։

Ըստ նրա, այն ամենը, ինչ կատարվում է, պետք է դիտարկել Թուրքիայի նախագահի առաջարկած 3+3 տարածաշրջանային երկրների հարթակի շրջանակում, որն ունի նաև Ռուսաստանի աջակցությունը, այսինքն՝ բխում է տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր երկրների շահերից։

Նրա դիտարկմամբ, ըստ էության, սա իրականացվում է Թուրքիայի և Ռուսաստանի ուղիղ կամ անուղղակի համակարգմամբ։

Հալբախի խոսքով, հակամարտությունների կարգավորում հարկավոր է փոքր երկրներին, առավել ևս՝ հարևան երկրներին, նրանց, որոնք ունեն փակ սահմաններ և ապաշրջափակման մեջ են։

«Մեծ երկրներին ևս հարկավոր է, քանի որ չի կարող տեղի ունենալ ճանապարհների բացում և քաղաքական խաղաղ գործընթաց։ Այդ մասին մենք տարիներ շարունակ խոսել ենք։ Ներկայումս այս ձևաչափերի նպատակը տարածաշրջանում Արևմուտքի ներկայության նվազեցումն է, նաև Վրաստանի ներգրավումն այս բանակցություններում։ Մյուս կողմից՝ Վրաստանը և նրա արևմտյան գործընկերները փորձում են, այնուամենայնիվ, այս գործընթացի միջոցով արևմտյան շահ իրացնել, ինչը դժվարացել է Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականության պայմաններում։ Կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները հեռավորություն է պահպանում, այս մասով նորություն չկա, Ֆրանսիան փորձում է ինչ-որ ձևով աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի հետ, բայց կոնկրետ տեղում ազդեցություն չունի։

Գործընթացի հակիրճ նկարագրությունն այս պահին այս է, կարգավորման տարածաշրջանային պրոյեկտ է։ Թե դրան մաս կազմող դետալներն ինչպե՞ս կմշակվեն և կիրականացվեն, Արևմուտքն ինչպիսի՞ քաղաքականություն կվարի՝ արդեն տեխնիկական հարցեր են»,- ասաց վերլուծաբանը։

Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենադիտված