ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակմանը, գրել է.
«Հիշու՞մ եք, որ կապիտուլյանտը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։

Հիշու՞մ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների ապուշ հիմնավորումներով։

Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ եւ տձեւ կուտ էր։

Ավելին, երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։

Հիմա հարց։

Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular