ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական համակարգում ակնկալվող փոփոխությունները չեն երևում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանություններն անընդհատ խոսում են դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց մենք տեսնում ենք, որ դատական պրակտիկան նույնությամբ շարունակվում է: Մասնավորապես, դատարանը որոշեց չկալանավորել թիվ 122 դպրոցի տնօրենին, թեև առկա էր կաշառք վերցնելու վերաբերյալ ձայնագրությունը: Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

Հարցին, թե փաստաբանն ինչպես է գնահատում տեղի ունեցածը Նորայր Նորիկյանը ասել է․ «Մասնավոր դեպքերի վրա հիմնվելով` ես չեմ կարող ամբողջական դատողություն անել, բայց որ դատական համակարգում ակնկալվող փոփոխությունները չեն երևում, և հանրության մոտ մտածողության տեսանկյունից փոփոխություն չի նկատվում դատական համակարգի նկատմամբ, ակնհայտ է, և անզեն աչքով էլ տեսանելի է: Ամենից առաջ անհրաժեշտ է այդ համակարգային, ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում հանգել այն իրավիճակին, երբ հանրության մոտ համոզմունք կձևավորվի, որ մենք գործ ունենք արդար դատական համակարգի հետ: Բայց ես դեռևս չեմ տեսնում այդ նախանշանները կամ էլ ինստիտուցիոնալ քայլերը, որոնց արդյունքում մենք կունենանք արդար դատական համակարգ»։

Հարցին, թե արդյո՞ք դատաիրավական ոլորտի բարեփոխումները զուտ խոստումների մակարդակում են և աղերս չունեն իրականության հետ փաստաբանը պատասխանել է․ «Մենք դեռ չունենք համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բացահայտված կոռուպցիոներներ: Չունենք օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներ, չունենք հանրությանը հասցված վնասի վերականգնման շոշափելի միջոցներ: Այս իրավիճակում կարելի է շատ գեղեցիկ խոսքերով, փաթեթավորումներով ներկայացնել, թե ինչ ցանկություն է առկա, բայց ցանկությունը մի բան է, իրողությունը՝ այլ բան: Ըստ էության, ձախողման եզրին է գտնվում բարեփոխումների ամբողջ գործընթացը: Մենք կտեսնենք, թե նոր կառավարությունն ինչպիսի արագությամբ կփորձի իրականացնել այդ բարեփոխումները: Եթե իներցիոն մակարդակով պետք է իրականացվեն այն քայլերը, որոնք անում էին վերջին երեք տարիներին, ես կարծում եմ՝ մենք շոշափելի փոփոխություն այդ առումով չենք ունենա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular