ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին դիտարկել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ  համատեղ հանգստյան օրերին  դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:  

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջաններում ուղևորափոխադրում կատարող  80 տրանսպորտային միջոց: Նրանք հայտնաբերել են, որ որոշ ուղևորներ և վարորդներ չեն կատարել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, ինչպես նաև մի քանի տնտեսավարողներ իրենց տրանսպորտային միջոցներում չեն ապահովել ախտահանիչ հեղուկների պարտադիր առկայությունը:

 ԱԱՏՄ տեսուչներն այդ խախտումների հիմքով 14 վարչական արձանագրություն են կազմել:

Մշտադիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հատկապես Covid-19-ի նոր շտամների ի հայտ գալու ֆոնին հակահամաճարակային կանոնները  խստորեն պահպանելու իրազեկման աշխատանք են կատարել ուղևորներրի և ուղևորափոխադրողների շրջանում:

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular