ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ու Ռուսաստանը ցանկանում են Արևմուտքին դուրս մղել Հարավային Կովկասից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար այցելել են Ռուսաստան, Մինսկի խմբի ռուս համանախագահն է հանդիպումներ ունեցել Փաշինյանի, ԱԳ նախարարի հետ հետ։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

Հարցին, թե Հայաստանն ինչ օգուտ ունի այդ հանդիպումներից քաղաքագետն ասաց․ «Այդ այցերը բնական են, որովհետև ռազմավարական դաշնակից լինելու համատեքստում են տեղի ունենում: Այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ: Եթե Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը լիարժեքորեն գործեր, այդ դեպքում կարելի էր ասել, որ արդյունավետության հեռանկար կարող է լինել, բայց հանդիպումները միայն ռուս համանախագահի հետ են եղել: Ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը էականորեն տարբերվում և հակադրվում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումներին, որում մենք բազմիցս համոզվել ենք: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Թուրքիայի առաջարկած 3+3 ձևաչափը, այնուամենայնիվ, ներառում է նաև Ռուսաստանին: Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանն այստեղ շահագրգիռ է, որ այդ եռանախագահության ձևաչափն այլևս չգործի, քանի որ Թուրքիայի առաջարկած ձևաչափում ինքն արդեն ներգրավված է: Այսինքն՝ ստացվում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը, ըստ էության, ցանկանում են Արևմուտքին ուղղակիորեն դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտության կարգավորմանը որևէ ձևով մասնակցություն ունենալուց»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular