ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … տոստեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեշտությամբ  տարատեսակ հացաբուլկեղեն կարելի է տապակել օգտագործելով փոքրիկ խոհանոցային էլեկտրական այն սարքը, որը կոչվում է տոստեր: Տոստերը (անգլերեն toaster) հացը բովող սարք է: Ստանդարտ երկու կտորանոց տոստերի հզորությունը, որը կարելի է գտնել մեր ժամանակներում, կազմում է 600 և 1200 վատտ: Նրանց մեջ հացիկները կարելի է տապակել 1-3 րոպեում: Կան նաև ոչ էլեկտրական տոստերներ, որոնց միջոցով հացը կարելի է բովել բաց կրակի վրա: Տոստեր ստեղծելու պատմությունը սկսվել է մեկ դարից մի փոքր առաջ: Տոստերի ստեղծման վարկածներից մեկի համաձայն Ալան Մաքմաստերը և Crompton & Co ընկերությունն են առաջին էլեկտրական տոստերների ստեղծողները: Դա եղել է 1893 թվականին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: Այդ ժամանակ սարքը մոնտաժվում էր խոհանոցում, և անհրաժեշտ էր շարունակաբար դիտարկել դրա աշխատանքը: Նման տոստերի վրա հնարավոր էր միայն մի կտոր հաց բովել, այն էլ միայն մի կողմից, և որպեսզի այն չսկսեր այրվել, անհրաժեշտ էր ճիշտ ժամանակին, առանց մի պահ անգամ հապաղելու հասցնել շրջել հացի կտորը: Եթե հավատանք տոստերի առաջացման երկրորդ վարկածին, ապա D-12 կոչվող առաջին էլեկտրական տոստերը մշակվել է 1909 թվականին ամերիկյան General Electric ընկերության կողմից: Այն ժամանակ տնային տնտեսուհիները աներևակայելիորեն գոհ են եղել, քանի որ սարքը շնորհիվ իր խրոմացված տաքացնող էլեմենտի հնարավոր էր դարձնում հաց բովել առանց կրակի և ծխի: Հեյզել Բերգեր Քոուփմանը և նրա ամուսինը ՝ Լլոյդ Գրոֆ Քոուփմանը 1913 թվականին կարողացել են ստեղծել տոստերի մի քանի տարբեր մոդելներ: Քոուփմանի տոստերում հացը շուռ տալու անհրաժեշտություն չի եղել, սարքը ինքն է դա արել: Կիսաավտոմատ տոստերի ստեղծումը եղել է գյուտարարների հաջորդ քայլը: Այդ տոստերը հացը բովելուց հետո ավտոմատ կերպով անջատվելիս է եղել՝ շնորհիվ վայրկյանաչափի կամ ջերմակարգավորիչի: Բայց միևնույն ժամանակ պետք է եղել հացը հանել տոստերից  լծակային մեխանիզմի միջոցով: 1919 թվականին Չարլզ Սթրայթն առաջին անգամ արտոնագրել է ավտոմատ «հացը հանող» տոստերը: Նման սարքի առաջին 1-A-1 մոդելը արտադրվել է 1925 թվականին Waters Genter ընկերության կողմից: Դա եղել է առաջին ավտոմատ «հացը թռցնող» կենցաղային տոստերը, որտեղ հացը նաև բովվել է միաժամանակ երկու կողմից: Ամեն ինչ շատ պարզ է աշխատել, տաքացվող էլեմենտի վրա դրվել է վայրկյանաչափ, որով էլ աշխատել է հացը հանող հարմարանքը:  Տոստերների  ողջ պատմության ընթացքում կատարվել են դրա բազմաթիվ բարելավումներ, և այսօր արդեն տոստերը ինքն է կատարում ամեն ինչը, պարզապես պետք է նրա մեջ հացի կտորներ դնել, իսկ մնացածը սարքը կատարում է ինքնուրույն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular