ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է Ադրբեջանը սպառնում ռուս խաղաղապահներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

sevastopol.su-ն գրում է, որ Ադրբեջանի ԱԳՆ -ն և նախագահ Ալիևի վարչակազմը գրեթե բացահայտ Ռուսաստանին ներկայացնում է քաղաքական դիսկուրսի չափավորության պահանջներ: Այսինքն սա կարող եք ասել, իսկ սա չի կարելի: Եվ դա արվում է շատ ագրեսիվ: Նշվում է, որ որպես սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակում այն բարձրաձայնողին դարձնում է Ադրբեջանի թշնամի: Ադրբեջանական սոցիալական ցանցերում և կառավարամետ ռեսուրսներում հաղորդագրություններ են տարածվում, որ ռուս խաղաղապահներն անօրինական կերպով են գտնվում Ադրբեջանում, օկուպանտներ են և պետք է վտարվեն ռազմական ճանապարհով: Դա ուղեկցվում է ադրբեջանական բանակի անպարտելիության մասին պատմություններով:

Դե, ամեն ինչ իր գինն ունի: Իրերն իրենց անուններով կոչենք. Ռուսաստանը ինչ որ պահի աչքաթող արեց իրավիճակը տարածաշրջանում և այժմ քաղում է պտուղները: Ռազմական հաղթանակ տարած Ադրբեջանը այժմ բացահայտ փորձում է Ռուսաստանի ուժը: Նա բարձր է թռչում, և վաղուց ժամանակն է նրան գետնել, բայց դա տեղի չի ունենում: Ավելին, դա արդեն ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում բուն Ռուսաստանի  ներքին իրավիճակի վրա, որտեղ ադրբեջանական սփյուռքն ակնհայտորեն չափերն անցնում է: Իրականում, հենց նրա օգնությամբ էլ կարելի է Ադրբեջանի վրա ազդել: Օրինակ տնտեսական շահերի վրա ուղղակի ճնշում գործադրելով, որը հաստատապես  ուշքի կբերի Բաքվին: Եվ դա ընդամենը  ազդեցության լծակներից մեկն է, իսկ լծակները շատ են, և անհրաժեշտ է դրանք օգտագործել, քանի որ Ադրբեջանն այդ ամենը ինքն իրենով չի անում: Նրա հետևում կանգնած է Թուրքիան իր «Մեծ Թուրան» նախագծով: Իսկ այդ պետությունը թուլություն տեսնելու դեպքում այն օգտագործում է արագ, ագահ և լիարժեքորեն: Եվ դա կանի ոչ միայն Անդրկովկասում, այլ «Թուրանյան նախագծի» բոլոր երկրներում, ներառյալ բուն Ռուսաստանի տարածքում: Սակայն առայժմ նրանք ընդամենը շանտաժի են ենթարկում Ռուսաստանին և սպառնում ռուս խաղաղապահներին: Ինչո՞ւ: Քանի որ կարող են: Քանի որ դա անում են անպատիժ: Եվ  չեն դադարի դա անել. նրանք կշարունակեն ճնշում գործադրել, մինչև կհասնեն իրենց ուզածին: Իսկ նրանք շատ ցանկություններ ունեն. Ղարաբաղի մաքրումը հայերից դրանցից ամենափոքրն է: Եվ սկզբունքորեն, այս դիմակայության մեջ պետք չէ ապավինել Փաշինյանի կառավարությանը: Այսպիսով, արդյո՞ք մենք կտեսնենք համարժեք պատասխան նման քայլերին: Այս հարցի պատասխանից շատ ավելին է կախված, քան կարող է թվալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular