ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սամալյոտի ձենը որ լսեցի, Աստված դառավ իմս». վերադարձ ադրբեջանական գերությունից (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրեթե երկու ամսվա գերությունից հետո Հայաստան է  վերադարձել գորիսեցի Արամայիս Տոռոզյանը, ով  Սև լճի տարածում զինվորներին սնունդ տանելիս, մառախուղի պատճառով կորցրել էր ճանապարհը և գերեվարվել  ազերիների կողմից։

Հիմա, երբ արդեն տանն է, հարազատներով շրջապատված, Արմոն, ինչպես կոչում են նրա մտերիմները, չի ուզում խոսել անցած օրերի, գերության ընթացքում ապրած զգացումների մասին։ Ասում է միայն, որ  անչափ կարոտում էր աղջկան՝ Լիլիթին ու մտածում էր, որ եթե չվերադառնա, դուստրը ոնց կդիմանա վշտին։

Նաև պատմում է, որ սկզբում չի իմացել, որ իրեն Հայաստան են տեղափոխում, բայց մեքենայի մեջ, լսելով  ինքնաթիռի ձայննը, այլևս չի կարողացել զսպել ուրախությունը, և շարժասանդուղքը գրեթե մի թռիչքով է բարձրացել՝ ասես օդով։

Հայաստան տեղափոխվելուց հետո մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժզննություն անցնելիս նրան են այցելել բազմաթիվ գերեվարված զինվորների ծնողներ՝ ցույց տալով իրենց որդիների լուսանկարները, փորձելով պարզել, թե արդյո՞ք չի հանդիպել նրանց։ Այս մասին խոսելիս, Արամայիսն այլևս չի կարողանում զսպել հուզմունքը։

Գրպանից հանում է փաստաթղթերը, մանրադրամներ, հեռախոսը, որոնք վերջին օրը վերադարձրել էին իրեն։  Ասում է, որ չնայած տնեցիների անհամաձայնությանը, որոշել է շարունակել սնունդ տեղափոխել․ «Բա մեր բանակը․․․»։

Տեսանյութը՝ Գորիսի մամուլի ակումբի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular