ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդկանց ֆինանսապես ճնշելով ստիպում են պատվաստվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջաահության նախարարության որոշմամբ` նրանք, ովքեր չեն ցանկանում պատվաստվել պարտադիր պետք է ՊՌՇ թեստ հանձնեն։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ։

Հարցին, թե որքանով է իրավաչափ նախարարության որոշունը իրավապաշտպանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ գոնե պետք է փոխհատուցման խնդիր լուծվեր, որովհետև թեստը վճարովի է, հաշվի առնելով նաև այն, որ հիմնականում թեստավորում անում են մասնավոր կլինիկաները ոչ թե պետական մարմինները։ Այսինքն այնպես է ստացվում, որ մենք բիզնես շահերին սպասարկում ենք՝ քաղաքացիներին պարտադրելով թեստավորվել։ Այստեղ իսկապես կա լուրջ խնդիր, հասկանալի կլիներ, եթե օրինակ այդ գումարը բյուջե գնար և օգներ համաճարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ իրականացնելուն, էլի ինչ-որ տեղ դա հասկանալի կլիներ։ Բայց նման պայմաններում շատ խնդրահարույց է և կասկածելի այդ պարտադրանքը»։

Հարցին, թե արդյոք սա գաղտնի կերպով պարտադրանք չէ մարդկանց պատվաստել ստիպելու, քանի որ շատերը ֆինանսապես ի վիճակի չեն պարբերաբար թեստավորվել և ստիպված պատվաստվում են Արտակ Կիրակոսյանը պատասխանել է․ «Իրականում գաղտնի ոչինչ չկա, քանի որ իրենց հիմնական նպատակը հենց դա է․ մարդկանց ֆինանսապես ճնշել և ստիպել, որ իրենք պատվաստվեն։ Դա պատվաստվելու պարտադրանքի ձև է միայն պատվաստումների լավ ցուցանիշներ ունենալու համար։ Դա բացահայտ է, քանի որ առողջապահության նախարարը շեշտում է, որ ցուցանիշները դեռ բավարար չեն և, հիմնվելով նման տեսակի սովետական ցուցանիշների վրա, նրանք փորձում են ստիպել մարդկանց պատվաստվել՝ համաշխարհային առողջապահական կազմակերպությանը կամ ուրիշներին ցույց տալով իրենց հաշվետվությունները, թե իբրև լավ գործ են անում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular