1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համավարակի հարցում Հայաստանի իշխանությունը կատարյալ ձախողվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները հիմնավորապես ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, իսկ պատվաստումների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները պարզապես փուչիկ են՝ զուրկ որևէ հիմքից։ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն է տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1 տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1։ Եվրամիության խորհուրդն էլ նախօրեին որոշում է կայացրել Հայաստանին հեռացնել այսպես կոչված «անվտանգ երկրների» ցանկից: Մասնավորապես, ցանկին ավելացվել է Ուրուգվայը, իսկ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյը, Դարուսալամը, Ճապոնիան և Սերբիան հեռացվել են ցանկից, ասվում է ԵՄ կայքում տեղադրված հայտարարության մեջ: Այս երկրներից ուղևորությունները դեպի ԵՄ ենթակա են ժամանակավոր սահմանափակման:

Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցնդաբանություններ է երկնում՝ հանրությանը պարտադրելու պատվաստումները, նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Հանրապետության պոլիկլինիկաներում պարզապես բացակայում են «Սպուտնիկ» և «ԱստրաԶենեկա» պատվաստանյութերը, եղածն էլ միայն երկրորդ ներարկման համար են պահում։ Միայն չինական պատվաստանյութի փոքր քանակություն է բերվել Հայաստան, իսկ «Փֆայզեր» և այլ պատվաստանյութերը, որոնք իշխանությունները խոստացել էին բերել սեպտեմբերին, այդպես էլ տեղ չեն հասնի։ Հայաստանի իշխանությունները բավարար միջոցներ չունեն՝ պատվաստանյութ գնելու համար, եղածն էլ նվեր է Չինաստանի կողմից։ Իսկ միջազգային դեղագործական ընկերությունները այլևս մտադիր չեն նվերներ անել Հայաստանին և այլ աղքատ երկրների։ Արդյունքում, Հայաստանի իշխանությունները ձախողել են պատվաստման գործընթացը, և այժմ ինքնամոռաց կերպով փորձում են չինական պատվաստանյութով ցուցանիշ ապահովել։ Դա էլ, ի դեպ, անում են օտարերկրացիներին կամ սեփական միամիտ քաղաքացիներին պատվաստելու հաշվին։ Պետական իշխանության ներկայացուցիչները չեն ցանկանում իրենք պատվաստվել, իսկ գովազդային արշավները փնթի բլեֆի տպավորություն են թողնում։

Տիգրան Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular