ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


BioNTech/Pfizer ընկերությունները հակակորոնավիրուսային պատվաստանյութ են մշակում 5-11 տարեկանների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer ընկերությունները համատեղ հակակորոնավիրուսային պատվաստանյութ են մշակել, որը նախատեսված է 5-11 տարեկան երեխաների համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, դեղամիջոցը կիրառման համար կարող է պատրաստ լինել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:

«Առաջիկայում ողջ աշխարհի իշխանություններին կներկայացնենք 5-11 տարեկան երեխաների շրջանում իրականացված մեր հետազոտությունների արդյունքները և այդ տարիքային խմբի համար պատվաստանյութի հաստատման հայտ կներկայացնենք»,- հայտնել է գերմանական ընկերության ներկայացուցիչը:

Վերջինս հավելել է, որ դեղամիջոցը նույնն է, ինչ և չափահաս բնակչության համար նախատեսված պատվաստանյութը, սակայն ավելի ցածր չափաբաժիններով:

Մայիսին Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունն արդեն թույլատրել է Pfizer/BioNTech ընկերությունների համատեղ արտադրած Comirnaty դեղամիջոցի կիրառումը 12-15 տարեկանների շրջանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular