ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները քաղցկեղի բուժման արդյունավետությունն արագ գնահատելու միջոց են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի գիտնականները մշակել են մի մեթոդ, որի միջոցով կարելի է արագ չափել T-բջիջների քանակը քաղցկեղային ուռուցքի մեջ եւ դրա հիման վրա կանխատեսել, թե ինչպիսիսն կլինի օրգանիզմի արձագանքը իմունոթերապիային: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Ամբողջական էկզոմի հաջորդականացումը քաղցկեղային ուռուցքի ԴՆԹ-ին թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են դրանք զարգացել պացիենտի մոտ: Սակայն դեռեւս հնարավոր չի եղել դրա օգնությամբ գնահատել հիվանդի օրգանիզմում իմունային բջիջների թիվը: Այժմ Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Ֆրենսիս Կրիկի ինստիտուտի հետազոտողները մշակել են T-բջիջների V (D) J վերամիավորման գնահատման միջոցը՝ գործընթաց, որի միջոցով T-բջիջները ձեւավորում են հակագեն ճանաչող ընկալիչներ: Գիտնականները հայտնաբերել են ինդիկատոր, որը խոսում է T-ռեցեպտորային օղակների կորստի մասին, որոնք այս բջիջների հասունացման նշան են:

Ինչպես նշում են գիտնականները, այս կորուստի քանակական գնահատականով հնարավոր է կանխատեսել իմունային համակարգի կողմից քաղցկեղային բջիջներից խուսափելու եւ ընդհանրապես քաղցկեղի իմունոթերապիայի արձագանքի արդյունավետությունը, մասնավորապես, դա ցուցադրվել է թոքերի ադենոկարցինոմայի դեպքում: Ըստ գիտնականների՝ այս մեթոդը կօգնի գնահատել «արգելակիչներով» բուժման արդյունավետությունը՝ «ճանապարհային արգելափակումներ» կոչվող սպիտակուցներով, որոնք խանգարում են T-բջիջների չափազանց ուժեղ իմունային պատասխանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular