ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք նոր, ուժեղ դիրքավորում պետք է ցույց տանք, որը նախկինում չի եղել, քանզի նախկինում չի եղել 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված իրավիճակը. Վարդևանյանը՝ Արցախի հարցերով հանձնաժողովի անհրաժեշտության մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք որոշակի նոր, ուժեղ դիրքավորում պետք է ցույց տանք, որը նախկինում չի եղել, որովհետև նախկինում չի եղել 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված իրավիճակը: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հիմնավորելով ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը:

«Բոլոր իմաստներով՝ թե՛ դիվանագիտական, թե՛ միջազգային իրավական, թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային փորձի տեսանկյունից 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված իրադարձությունների պայմաններում թշնամի հանդիսացող երկրի վարքագծի արդյունքում մեր ասելիք-անելիքի մեջ փոփոխություն պետք է լինի, մեր դիրքավորումը պետք է փոփոխվի: Բոլոր հնարավոր, ամրագրված խաղի կանոնները փոխվել են»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular