ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը կգա Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-ից 14-ը աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համապատասխան որոշում է ստորագրել` արարողակարգերի անցկացման և այցի ծրագրի մասին։

 

«Նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում»,–ասված է որոշման մեջ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի»,–ասված է որոշման մեջ:

Իսկ  ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular