ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 26-ամյա վարորդը BMW-ով բախվել է Honda-ին, այնուհետև՝ ծառին և կառավարության մասնաշենքի պատին. կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Հովսեփյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ 1 հասցեի դիմաց՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, բախվել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Մարտիրոսյանի կողմից կայանված Honda մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ բախվել կառավարության մասնաշենքի պատին։  Կ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular