ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բենգալյան կրակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բենգալյան կրակը (գերմաներեն՝ bengalisches Feuer-բենգալյան կեղծ  կրակ), հրարվեստում կիրառվող այրվող միացություն է: Բենգալյան մոմերը կազմված են երկաթյա մետաղալարից, որի ծայրերից մեկին բենգալյան կրակ է քսված: Բենգալյան մոմի առանձնահատկությունն այրման մեջ է, և այն  տեղի է ունենում պարուրաձև՝ մոմի առանցքի շուրջը, որովհետև մետաղալարի նյութը այրվող նյութից  առավել բարձր ջերմահաղորդում ունի: Բենգալյան կրակի պատմության արմատները պետք է փնտրել 5-ից 6-րդ դարերի հին Հնդկաստանում: Անվանումը ծագել է Հնդկաստանի Բենգալիա պրովինցիայից, որտեղ այն կիրառվել է ազդանշան տալու նպատակով: Պատմաբանները նաև վկայում են, որ ժամանակին տաճարներում կրոնական արարողությունների անցկացման ժամանակ զոհասեղանների վրա  արտակարգ պայծառության կրակ էր բռնկվում և արագ մարում: Բենգալյան կրակը հասել է Եվրոպա  Հնդկաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղի բացվելուն պես: Այն ժամանակ բենգալյան կրակը վառում էին ջահերի տեսքով:

Բենգալյան ջահերի  առաջացումը եղել է Եվրոպայում, իսկ Վալենսիայում այդ կրակի ստեղծման բաղկացուցիչ տարրերի պահպանման համար  տարածքներ են առանձնացվել: Բենգալյան ջահերից  մեզ ծանոթ բենգալյան մոմերին անցում կատարելու հայտնագործությունը եղել է 6-ից 7-րդ դարերում: Այն ժամանակ հայտնի է դարձել նաև, որ  չոր բույսերի ցողունների  խոռոչները  լցոնելու միջոցով հնարավոր է  երկարեցնել կրակի այրման ժամանակը: Սրանք այն առաջին բենգալյան մոմերն են, որոնց  բոցը ոչ միայն պայծառ էր, այլ նաև այրման ժամանակ բնորոշ ճայթյուններ էր առաջացնում: Այս գունավոր կրակ (կանաչ, կապույտ, դեղին) առաջացնող նյութերի կազմը հայտնի է դարձել միայն 18-րդ դարի սկզբին: Կայծկլտացող կրակի էֆեկտ ստանալու համար հիմնական բաղադրիչին սկսել են ավելացնել  երկաթի օքսիդի խարտուքներ կամ մանրացված չուգուն:  Հետագայում սկսել են օգտագործել  մագնեզիումի փոշի որպես դյուրավառիչ: Նման կերպ բենգալյան կրակի զարգացումը ընթացել է երկու ուղղությամբ` բոցավառվող կրակ և կայծկլտացող կրակ ստանալու ուղղություններ: Բոցավառվող կրակ ստանալու համար առավել հաճախ օգտագործում են թղթե պարկուճներ, իսկ կայծկլտացող կրակի համար վառվող նյութը մի քանի շերտերով քսվում է  փայտե ձողերի կամ մետաղալարերի վրա: Ռուս պիրոտեխնիկ պրոֆեսոր Պետրովսկին բենգալյան բոցավառվող  մոմերի արտադրության համար  առաջարկվել է որպես պարկուճ օգտագործել գրելու թուղթը՝ այն  երեք անգամ ծալելով:  Նման մոմերը չի կարելի ձեռքին պահել, քանի որ դրանք այրվում են պարկուճի հետ միասին և այդ իսկ պատճառով այն հագցվում է ձողի վրա:

Արդյունքում  այրվելիս  նկատվում է հրաշալի «կրակային պատկեր» պայծառ բոցի տեսքով: Այս տեսակի բենգալյան մոմը  հասել է մեր օրեր գործնականում անփոփոխ տեսքով, և նման մոմեր հիմնականում արտադրվում են Չինաստանում, Ճապոնիայում և Հնդկաստանում: Իսկ դրանց ժամանակակից անունը հաղթական մոմեր է, և այն  հաջողությամբ կարելի է վառել նույնիսկ փակ տարածքում,  քանի որ դրանք գործնականում անծուխ  են: Ժամանակակից կայծկլտուն բենգալյան կրակը պարունակում է բարիումի նիտրատ՝ որպես օքսիդացնող, ալյումինի փոշի կամ մագնեզիում՝ որպես դյուրավառ, դեքստրին կամ օսլա՝ որպես սոսինձ, ինչպես նաև օքսիդացված երկաթյա խարտուքներ՝ կայծեր առաջացնելու համար: 1999 թվականին երկու նկարիչներ՝ Տոբիաս Քիպը և Թիմո Պիտկյամոն, մշակել են մի տեխնիկա, որի շնորհիվ դիմանկարները նկարում են այրվող բենգալյան մոմերով, ինչը նրանք անվանել են հրարվեստ: Այդ ժամանակվանից ի վեր նրանք հրարվեստի միջոցով նկարել են ավելի քան 20 000 դիմանկար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular